ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
| ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ Ըստ հանքարդյունաբերողների` Հայաստանում ալյուրին երկաթ են խառնում, որովհետեւ երկրին պինդ տղերք են պետք: % % % ԱՍՏԾՈՒՆԸ` ԱՍՏԾՈՒՆ, ՍԱՏԱՆԱՅԻՆԸ` ՍԱՏԱՆԱՅԻՆ (ԱՄՆ-ՈՒՄ ՍԱՏԱՆԱՅԻ ԱՐՁԱՆԸ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ) ԱՄՆ Պետդեպից հայտնում են, որ ի հեճուկս Ռուսաստանի հին հիմնի` «Боже, царя храни», իրենց նոր հիմնը կոչվելու է «Чёрт побери»: % % % ՏՐՈՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ Ըստ Ժողովրդական կուսակցության լրատվականի` Հ3 հեռուստաընկերությունն այսպես որ շարունակի, Արթուր Բաղդասարյանը նոր Տիգրան Կարապետիչ դառնալու լուրջ հեռանկարներ կունենա: |
ԱՄԵՆԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԵՐԿՐԻ ՄՈԴԵԼԸ Ըստ «Սորոս» հիմնադրամի` ԱՄՆ-ը Ուկրաինային այնպիսի հզոր դեմոկրատական երկիր սարքեց, որ այլ երկրի նախագահը սիրով գալիս է այնտեղ եւ գուբերնատոր է աշխատում: % % % USAID-ը` ՍԱՔՈՒՆՑԻՆ (ՍԱՔՈՒՆՑԻՆ ՆԱՄԱԿՈՎ USAID-Ի ՆԱԽԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ) Քեզ որ կանչում են, ինչո՞ւ չես բարեհաճում ժամանակին ներկայանալ: % % % ՄԵՏԱՄՈՐՖՈԶ Ըստ քաղվերլուծաբանների` Խաչատուր Սուքիասյանը նախագահին հրավիրելով «Ռոսիա մոլի» բացմանը, փաստորեն եվրոպամետից ռուսամոլ ա դարձել: |
ԴժԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ
(ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ` ԱԹՈՌԻՑ ԸՆԿՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բունդեստագից հայտնում են, որ Անգելա Մերկելը աթոռից վայր չի ընկել, այլ կատապուլտը չի բացվել:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝