Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ ԿՕԳՏՎԻ՞ ԱՅՍ ՓԱՅԼՈՒՆ ՇԱՆՍԻՑ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ ԿՕԳՏՎԻ՞ ԱՅՍ ՓԱՅԼՈՒՆ ՇԱՆՍԻՑ

 

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ձախողման հետ համակերպվելուց հետո, Հայաստանի ֆուտբոլի հավաքականին նոր փորձություն է սպասվում` Ռուսաստանում 2018 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունը: Արդեն պարզ են դարձել աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականի մրցակիցները, եւ կարելի է ասել, որ ոչ մի փորձություն էլ չկա: Այսինքն՝ իր հնարավորությունների սահմաններում խաղալով՝ Հայաստանի հավաքականը Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու բոլոր հնարավորություններն ունի:

Մեր ազգային ընտրանին հայտնվել է Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի եւ Ղազախստանի հավաքականների հետ միասին: Մեկնարկում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի իրեն քաջ հայտնի մրցակցի` Դանիայի ընտրանու հետ՝ 04.09.2016թ.-ին: Գալիք տարի սպասվում են նաեւ հետեւյալ խաղերը.
08.10.2016թ.՝ Հայաստան-Ռումինիա,
11.10.2016թ.՝ Լեհաստան-Հայաստան,
11.11.2016՝. Հայաստան-Մոնտենեգրո:
Մրցակիցները բավականին համեստ հավաքականներ են, գերաստղեր, ֆուտբոլային «գիգանտներ» այս թիմերի կազմում չկան: Դա իհարկե չի լուծի Հայաստանի հավաքականում եղած խնդիրները, բայց անհամեմատ կհեշտացնի նրանց գործը: Կարեւոր է, որ հավելյալ լարվածություն չի լինի` ո՛չ ֆուտբոլստների, ո՛չ էլ երկրպագուների մեջ, ինչպես եղավ Պորտուգալիայի հավաքականին Երեւանում ընդունելու ժամանակ: Այսպիսով՝ Հայաստանի ընտրանու շանսերն այս ընտրական փուլում բավականին բարձր են:
Իհարկե, եթե մինչ այդ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշի լուծել թիմի դարպասապահի եւ մի քանի այլ կարեւոր հարցեր: Ռոման Բերեզովսկին պատրաստ է լավագույն դեպքում միայն մեկ-երկու խաղ անցկացնել թիմի կազմում, իսկ այլ ֆոտբոլիստների հետ բանակցությունները անհայտ եւ գաղտնի փուլում են: Միակ անունը, որ շրջանառվել է այս թեմայի շրջանակներում, «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն է, ով հայկական արմատներ ունի: Բանակցություններին ընթացք է տրվել դեռ 2014 թվականին, իսկ այս պահին անհասկանալի փուլում են. դարպասապահի խոսքերով իր վստահված անձը կապ է հաստաել ՀՖՖ-ի հետ, որտեղ խոստացել են զանգահարել, բայց այդպես էլ զանգ չի հետեւել: Թերեւս, պատճառն այն է, որ Ռուսաստանում սահմանվել է լեգեոներների սահմանափակում: Բայց ահա տարվում են բանակցություններ, որ Եվրասիական միության տարբեր պետություններում խաղացող ֆուտբոլիստները չհամարվեն լեգեոներներ, եւ դա կարող է նաեւ Յուրչենկոյին հնարավորություն տալ՝ հանդես գալ Հայաստանի հավաքականում:
Կա նաեւ նոր գլխավոր մարզչին ադապտացվելու հարցը, սակայն մինչեւ առաջնություն բավականաչափ ժամանակ կա` այդ խնդիրը եւս լուծելու համար: Ասենք՝ ժամանակը բավարար է` նաեւ հավքականի օրակարգային մյուս բոլոր հարցերը լուծելու համար, որ չկրկնվի Եվրոպայի առաջնության պատմությունը:
Մի խոսքով՝ առավել քան հարմար մրցակիցներ են, կա նորմալ թիմ ստեղծելու հնարավորություն: Եվ եթե այս անգամ էլ եզրափակիչ դուրս գալը մնա անհասանելի, այլեւս որեւէ մեկին մեղադրելու կարիք չի լինի, բացի հավաքականի բոլոր հարցերն իր ձեռքն առած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված