Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՍԲ ԳՐԻԳՈՐ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԽԻՍՏ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ

Արխիվ 12-16

ՍԲ ԳՐԻԳՈՐ ՎԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԽԻՍՏ ՎԹԱՐԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ

 

Օրերս «Իրավունք» թերթի ընթերցողներից տիկին Ռոզան դիմել էր թերթին` հետեւյալ հարցադրմամբ.

 

-Թումանյանի Դսեղ գյուղից  դեպի բանավան տանող ճանապարհին` անտառի մեջ, կա մի եկեղեցի, ինձ հետաքրքրում է, թե ՀՀ մշակույթի նախարարությունը որքանո՞վ է տեղյակ  այդ եկեղեցու` հրաշք շինության մասին, որն արդեն բավականին ժամանակ գտնվում է անմխիթար վիճակում: Մի անգամ լսեցի, որ ուզում են վերականգնել այդ եկեղեցին, սակայն ավտոմեքենայի ճանապարհ չկար եւ հենց այդ ճանապարհն էր խանգարում վերանորոգման աշխատանքներ սկսելու համար: Հիմա ուզում եմ տեղեկանալ, արդյո՞ք ճանապարհը կառուցվել է եւ ՀՀ մշակույթի նախարարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկում` այն վերականգնելու համար:

ՀՀ մշակույթի նախարարությունից ստացանք հետեւյալ պատասխանը.

- Ի պատասխան ձեր հարցման` հայտնում ենք, որ Ձեր կողմից նկարագրված կառույցը, որը ենթադրաբար Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանքային համալիրն է, գտնվում է խիստ վթարային վիճակում, եւ ՀՀ մշակույթի նախարարությունը 2015 թվականի պետական բյուջեի հրատապ տողից նախապատրաստվում է գումար հատկացնել` հուշարձանի կառույցների անհապաղ մասնակի ամրակայման համար:
Հայտնում ենք նաեւ, որ դեպի վանքային համալիր տանող ճանապարհն արդեն իսկ պատմականորեն ձեւավորված է եւ ենթակա է միայն պահպանման եւ բարեկարգման, սակայն որպես հուշարձան տանող այլընտրանքային ճանապարհ պետք է ընտրել համալիրից Ալավերդի-Մարց մայրուղի տանող ճանապարհը, որի վերականգնողական աշխատանքներով պետք է զբաղվի տեղական ինքնակառավարման մարմինը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ