Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան Ռուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը

Զարմացած

Արխիվ 12-16

 

Աշխարհը լրիվ խելագարվել է: Օրինակ, ամերիկացիները հուլիսի 25-ին հաջողացրին պղծել այն, ինչը սկզբունքորեն պետք է որ անպղծելի լիներ` սատանիզմը, քանզի հանդիսավորապես բացված սատանայի արձանը իսկական գենդեր էր, եւ դժոխքի տիրակալը պետք է որ նեղանար... Լավ, ամերիկացիներին իրենց սատանիզմով թողնենք սատանի բաժին եւ դիտարկենք, թե մեր երկրում ում ուղեղի վրա ինչպես են ազդում շոգերը: Ահավասիկ, ամենահետաքրքականը սահմանադրական բարեփոխումների հակառակորդների մտքի գոհարները: Այսպես, մեկ հեծանիվի վրա տեղավորվող «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ մի զարմանալի դարակազմիկ քաղաքագիտական գյուտ արեց. «Սահմանադրության ներկայացված նախագիծը ոչ միայն խնդիրները չի լուծում, այլեւ խճճում է ամեն ինչ: Այս նախագծով իշխանությունն ուղղակի խլվում է ժողովրդից. դա պետական հանցագործություն է»: Բայց ինչ անհարմար բան է ստացվում` ախր, մեր ընդդիմադիրները տասը տարի շարունակ պնդում էին, թե իշխանությունները ոչ լեգիտիմ են, որ իշխանությունը խլել են ժողովրդից, իսկ հիմա... Ախր, ինչպես կարելի է խլել մի բան, որը, ըստ Իսագուլյանի զինակիցների` վաղուց խլված է:


Սակայն էլ ավելի օրիգինալ է «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ միտքը: Նա արդեն բաց աչքերով տեսիլքներ կամ միրաժներ է տեսնում. «Ակնհայտ է, որ այս համակարգը փորձում է վերականգնել խորհրդային ժամանակներին բնորոշ մեխանիզմը, ստեղծել համակենտրոնացման ճամբար ժողովրդավարական դեկորացիաների ծածկույթի տակ»: Երեւի թե, մարդը զարմանալիորեն, ըստ Ֆրոյդի` բլթացրել է այն, ինչ-որ հենց «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարների մտքին է` գրավել իշխանությունը, իսկ դրանից հետո ամեն ինչ վերածել հսկայական համակենտրոնացման ճամբարի, ուր ամեն պատի տակ վերացնում են բոլոր նրանց, ովքեր երբեւէ մի ծուռ բան են մտքով անցկացրել իրեն արդեն ֆյուրեր  երեւակայող եւ իրականության հետ կապն ամբողջովին կտրած Ժիրայր Սէֆիլյանի մասին:
Լավ, իսկ այժմ անդրադառնանք այն քաղաքական անհաջողակներին, ովքեր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժման մեջ ընդգրկվելով` փորձել են սեփական ամբիցիաներին բավարարություն տալ: Այսպես, «Ոչ թալանին» նախաձեռնությունից սահմանազատված «Ոտքի Հայաստան» հնչեղ անունը կրող նախաձեռնության առաջնորդ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ մի բուռ համախոհներով փորձում էր Հանրապետության հրապարակի կենտրոնում նստացույց կազմակերպել: Մարդիկ բոլորին կոչ են անում ոտքի ելնել, գոչում են «Ոտքի Հայաստան», սակայն իրենք, չգիտես ինչու, որոշում են նստել գետնին: Փոխոստիկանապետ Օսիպյանն էլ չթողեց, նշելով, որ ոչ մի իրազեկում չի եղել, եւ առաջարկեց տեղափոխվել հրապարակի եզրերից մեկը: Ախր, ոնց կարելի է` խանգարել մարդկանց, ովքեր մտադիր են ապացուցել, որ «ոտքի» հրահանգն իրականում նշանակում է նստել գետնին: Ինչեւէ, սակայն այդ նախաձեռնությանը կարող ենք մխիթարել` երբ որոշեն իրենց հացադուլն անել որեւէ ռեստորանում կամ Պռոշյանի խորովածանոցում, պարոն Օսիպյանն իրենցից հաստատ որեւէ իրազեկում չի պահանջի:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանումԷստի համեցեք․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված