Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԿՆՈՋԸ ԶՐՊԱՐՏԱԾ ՖԵՅՔԸ ԴԱՏԻ ՉԵԿԱՎ: Ո՞Վ Է ՖԵՅՔԱՏԵՐԸ

Արխիվ 12-16

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԿՆՈՋԸ ԶՐՊԱՐՏԱԾ ՖԵՅՔԸ ԴԱՏԻ ՉԵԿԱՎ: Ո՞Վ Է ՖԵՅՔԱՏԵՐԸ

Հուլիսի 24-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ հրապարակումների գործով առաջին դատական նիստը, որին պատասխանող կողմը չի ներկայացել:
Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ ջանք ու եռանդ չէին խնայում` Ռուզաննա Խաչատրյանի անվան շուրջ աղմկահարույց սկանդալ սարքելու համար: Եվ հիմա, երբ կար հնարավորություն` ապացուցելու սկանդալային հրապարակումների իրական լինելը` հոդվածների հեղինակները դատի չեն ներկայանում: Այդ հանգամանքն ունի իր բացատրությունը` հոդվածները տարածվել են ֆեյքի միջոցով. Ալիս Խեչոյան անուն-ազգանունով լրագրող գոյություն չունի: Այստեղից էլ` հաջորդ հետեւությունը. եթե հրապարակումները հանրությանը ներկայացվել են ֆեյքի միջոցով, ուրեմն կա պատասխանատվությունից խուսափելու նպատակ: Իսկ այդ դեպքում հարց է ծագում, եթե այն ամենը, ինչ գրված է այդ հրապարակումներում, ճիշտ է, ապա ի՞նչն է պատասխանատվությունից խուսափելու պատճառը: Իսկ պատճառն այն է, որ Ալիս Խեչոյան ֆեյքի միջոցով տարածվել է կեղծիք:
Ի սկզբանե բոլորի համար հասկանալի էր, որ Ռուզաննա Խաչատրյանի հասցեին հնչած զրպարտությունը նպատակ է հետապնդել վնասել Սեյրան Օհանյանին: Հասկանալի էր նաեւ պատճառը` Սեյրան Օհանյանը սիրված է ժողովրդի կողմից: Սակայն այսօր արդեն պարզ է, որ խաղը տանուլ է տրված: Տանուլ է տրված, որովհետեւ չկա մեկը, ով կկարողանար իր անունից, բացահայտորեն դատարանում վերաշարադրել հրապարակված պատմությունն ու ապացուցել դրա համապատասխանությունն իրականությանը:
Մ.Ք.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ