⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը Ազգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ) Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար Տեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ) Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում են Ռուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ) Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ) Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմին

ԱԼԻԵՎԸ ՆՈՐԻՑ ԿՌՎԵԼ-ՉԿՌՎԵԼՈՒ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ

Արխիվ 12-16

ԱԼԻԵՎԸ ՆՈՐԻՑ ԿՌՎԵԼ-ՉԿՌՎԵԼՈՒ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌԱՋ

 

Եվ այսպես` Ղարաբաղի շուրջ ռազմական իրավիճակը նորից տեսանելիորեն սրվել է: Ճիշտ է, հայկական ստորաբաժանումները հաջողությամբ, առանց ավելորդ լարվածության կանխում են ազերիների նույնիսկ բավականին մասշտաբային դիվերսիոն փորձերը, սակայն միայն այն փաստը, որ արդեն ըստ էության սովորական պրակտիկայի է վերածվել ականանետերի եւ նռնականետերի միջոցով հրադադարի ռեժիմի խախտումները, արդեն իսկ մտահոգությունների տեղիք տալիս է:

 

 

ՈՒՈՐԼԻՔՆ ՈՒ ՏՈՒՍԿԸ ՈՒԶԱԾՆԵՐԻՆ ՀԱՍԱ՞Ն
Մյուս կողմից էլ՝ այս իրավիճակը միանգամայն սպասելի էր: Ամեն դեպքում, երբ մի կողմից Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մյուս կողմից՝ Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն սկսում են խոսել Ադրբեջանի հետ Եվրոպայի «եղբայրությունից» եւ ղարաբաղյան ստատուս-քվոն փոխելու անհրաժեշտությունից, դա արդեն իսկ ոչ թե պարզապես հրադադարի ռեժիմն ավելի ինտենսիվորեն խախտելու «դաբրո» է, այլ նմանվում է Իլհամ Ալիեւին հղված միանգամայն թափանցիկ մեսիջի, թե՝ տեսնում ես, ձայն չենք հանում, էլ ինչի՞ ես սպասում, լուծի՛ր Ղարաբաղի հարցը:
Իհարկե՝ նոր չի Վաշինգտոնն Ալիեւին այսքան բացահայտորեն դրդում պատերազմի. նման իրավիճակ էր նաեւ անցած ամառ, երբ միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կտրուկ միջամտությունն Ալիեւին ուշքի բերեց:
Եվ հիմա նորից հին վիճակն է. Ալիեւին ուղարկում են կռվի՝ համոզելով, թե իրավիճակն այլ է: Այսինքն՝ արդեն ադրբեջանական գազը Եվրոպա տանելու ծրագրերն ավելի ռեալ են, քանի որ պատժամիջոցների դադարեցումից հետո դրան կարող է միանալ նաեւ Իրանի գազը, եւ հումքի պակասի խնդիրն այլեւս չի լինի. «Դե, ուրեմն, «հարգարժան» Իլհամ Հեյդարովիչ, Ղարաբաղի հարցը արագորեն լուծիր, որ խոչընդոտ չլինի ու կարողանաս դառնալ Եվրոպայի էներգետիկ փրկիչը»: Հասկանալի է՝ այդ ամենը համեմվում է Ադրբեջանը «հեղափոխական դեմոկրատիզացիայի» ենթարկելու մասին վատ թաքցված սպառնալիքներով:
Այլ բան` Ալիեւն ամենեւին էլ հիմար մարդ չէ: Համենայնդեպս՝ խելքը կհերիքի հասկանալու համար, որ Ղարաբաղում երկրորդ պատերազմը նույնիսկ Հայաստանից էլ շուտ՝ Ռուսաստանին ուղղված մարտահրավեր է: Այն պարզ պատճառով, որ նման պատերազմը Վաշինգտոնի համար Թուրքիա-Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա ուղղությունն իր վերահսկողության տակ առնելու, այդ կերպ մի կողմից ռուսների կապը պարսիկների հետ կտրելու եւ Մերձավոր Արեւելքը կառավարելի վիճակի բերելու, մյուս կողմից՝ Կենտրոնական Ասիայից ռուս-չինական կոմունիկացիոն ծրագրերը, մասնավորապես՝ «Մետաքսի ճանապարհը» ծանր հարվածի տակ առնելու միակ միջոցն է:
Եվ հակառակ կողմից. Մոսկվան, ասենք նաեւ` Պեկինը, հաստատ չեն նստի եւ սպասի վաշինգտոնյան այդ ծրագրերի իրականացմանը, ու դրան նպաստող ղարաբաղյան նոր պատերազմին:

Առավել եւս, որ մի կողմից ռուսական ազգայնականության առաջնորդներից մեկը հանդիսանալու «մեղադրանքն» ուսերին առած Ստերլիգովն է եկել Շուշիի փողոցներում ալյուր վաճառելու: Մյուս կողմից՝ նույն ռուս ազգայնականության արդեն անթաքույց ներկայացուցիչներ համարվող եւ Ղրիմի հարցում բավականին հետաքրքիր դերով աչքի ընկած «Գիշերային գայլեր» բայքերական շարժումն է անսպասելիորեն հայտարարում Ցեղասպանության 100-ամյակի առթիվ Երեւանից մոտոարշավով Ղարաբաղ՝ Ստերլիգովի ալյուրավաճառության վայրերը հասնելու մասին: Էլ չասած, որ պերճախոս ակնարկներ են նաեւ Նիկոլայ Բորդյուժայի վերջին այցը Հայաստան եւ մեր երկրում ՀԱՊԿ-ի մասշտաբային զորավարժությունների թեման եւ «Իսկանդերների» պատմությունը: Մի խոսքով՝ Իլհամ Հեյդարովիչը դժվար թե չկռահի, որ նոր պատերազմ սկսելով, կգնա ոչ միայն սուլթանության տարածքների մի մասը, այլ նաեւ՝ սեփական գլուխը կորցնելու վտանգին: Ուրեմն՝ մնում է ԱՄՆ-ին գոհացնել գոնե սահմաններին կռիվ-կռիվ խաղալով, մինչեւ ավելի հստակ կլինի, թե ո՞ւմ հետ է պետք ճակատագիրը կապել: Առավել եւս, որ «մեծ եղբայրը»՝ Էրդողանն էլ այս օրերին հազիվ իր գլուխն ուսերին պահելու խնդիրն է փորձում լուծել, եւ ճգնաժամային իրավիճակում հազիվ թե Բաքվին օգնելու հնարավորություն ունենա:

ԷՐԴՈՂԱՆՆ ԷԼ ՊԱԿԱՍ ԱՂՎԵՍԸ ՉԷ

Այն, որ Վաշինգտոնի հիմնական կռիվն իրոք Թուրքիա-Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա ուղղությունը վերահսկողության տակ առնելն է, հիմնավորում է նաեւ այն փաստը, որ բացի կովկասյան տարածաշրջանից` ներկայումս բուռն «հեղափոխական» զարգացումներ կան նաեւ մյուս երկու հատվածներում: Օրինակ՝ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաեւն այդ մասին խոսում է մինչեւ իսկ դիվանագիտական նյուանսները հաշվի չառնելով, թե՝ Պետդեպարտամենտը փորձում է «մեզ մոտ կառավարելի քաոս ստեղծել»: Իսկ այդ կառավարելի քաոս ասվածը, ինչպես հայտնի է, «հեղափոխական դեմոկրատիզացիայի» պարտադիր ատրիբուտներից է:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա օրերս Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը նմանվում էր ձախողված խորհրդարանական ընտրություններից հետո կառավարություն ստեղծելու ճգնաժամը խորհրդարանը լուծարելու եւ նոր ընտրությունների միջոցով լուծելու Էրդողանի քայլը կանխելու վաշինգտոնյան փորձի, ներկայացնելու առիթ ունեցել ենք եւ չկրկնենք: Նաեւ ենթադրել էինք, որ Էրդողանն իրավիճակը կայունացնելու համար ակտիվորեն կիրառելու է բանակն ու ոստիկանությունը, եւ վերջին օրերին հենց դա էլ տեղի է ունենում: Միակ «տարօրինակությունն» այն է, որ թեեւ Անկարան ահաբեկչության մեջ մեղադրում է «Իսլամական պետություն» ¥ԻՊ¤ ահաբեկչական խմբավորմանը, ակտիվորեն հարվածում է նաեւ քրդերին: «Տարօրինակ» է այնքանով, որ Սիրիայում եւ Իրաքում իրար հետ պատերազմող ԻՊ-ը եւ քրդերն արդեն Թուրքիայում ակնհայտորեն կոորդինացված պայքար են սկսել Անկարայի  դեմ. ԻՊ-ը՝ ահաբեկչական հարձակումներով ու նման փորձերով, իսկ քրդերն անցած շաբաթվա վերջից սկսած` «հեղափոխական» շարժումով:
Իրականում ոչ մի տարօրինակ բան չկա, եւ արդեն կարծես թե Էրդողանն էլ է սկսել այդ երկու ուժերին՝ ԻՊ-ին եւ քրդերին դիտարկել որպես Քուրդիստանի ստեղծման իր համար այդքան վտանգավոր ծրագրերին միտված ամերիկյան «պրոյեկտներ»: Ամեն դեպքում՝ այս ծայրահեղ բարդ իրավիճակից ելքը Անկարան տեսավ ոչ միայն Թուրքիայի տարածքներում, այլեւ հարեւան Սիրիայում ԻՊ-ին եւ քրդերին միաժամանակյա ցուցադրական հարվածներ հասցնելու մեջ: Դա ծայրահեղ ռիսկային քայլ էր, հաշվի առնելով, որ նման հարվածներն ըստ էության նշանակում են թուրքական զինուժի մուտք միջազգային իրավունքներով դեռ սուվերեն պետություն համարվող Սիրիա, ինչի անթույլատրելիության մասին քանիցս զգուշացրել են Թեհրանն ու Մոսկվան: Բայց ռիսկը կարծես թե արդարացված էր. Իրանն ու Ռուսաստանը սպասված կոշտ ռեակցիան չցուցաբերեցին, եւ այն տպավորությունն է, որ Վ. Պուտինի եւ Իրանի ղեկավարության հետ զրույցներում Էրդողանը կարողացել է ցույց տալ, որ հարվածը ոչ թե նախագահ Ասադին է ուղղված, այլ՝ ԻՊ-ին եւ քրդերին, ասել է, թե Ասադի օգտին է: Գումարած դրան՝ Թուրքիան, համարելով, որ իր ներքին եւ արտաքին անվտանգությունը հարվածի տակ է, այդ հիմքով նաեւ ՆԱՏՕ-ից է պահանջել իրավիճակին գնահատական տալ: Իսկ դա բավականին բարդ վիճակի մեջ է դնում Վաշինգտոնին, հաշվի առնելով, որ եթե ՆԱՏՕ-ն արդարացված համարի Թուրքիայի քայլերը, դա Էրդողանի համար կդառնա քարտ-բլանշ՝ ԻՊ-ի եւ հատկապես՝ քրդերի ուղղությամբ իր հարվածներն առավելագույնի հասցնելու համար, ինչին, ի դեպ, հաստատ Թեհրանն ու Մոսկվան էլ դեմ չեն լինի: Բայց այդ դեպքում էլ ամերիկյան քաղաքական «պրոյեկտներն» են հայտնվում լիակատար կրախի շեմին: Մնում է, որ Վաշինգտոնը դեմ գնա ՆԱՏՕ-ից նման գնահատականներ հնչեցվելուն: Սակայն այս դեպքում էլ Անկարան կարող է հարց առաջ քաշել, թե՝ էլ ինչի համար է դաշինքի անդամ, եթե իր ծանր օրերին ՆԱՏՕ-ն օգնելու փոխարեն` դեռ մի բան էլ իր անդամին է հարվածում: Եվ դրանից հետո ի՞նչ են մտածելու դաշինքի մյուս անդամները...
Մի խոսքով՝ Թուրքիայի ձեռքերով Իրանին պատերազմի մեջ ներքաշելու ու միաժամանակ՝ Էրդողանի հարցը լուծելու վաշինգտոնյան ծրագրերը, կարծես թե, հերթական անգամ տեղապտույտի մեջ են հայտնվում: Իսկ եթե լուծված չեն այս խնդիրները, ապա «հեղափոխական ալիքը» դեպի հարավկովկասյան տարածաշրջան եւ Կենտրոնական Ասիա ծավալելու ծրագրերը եւս անհեռանկարային են դառնում: Իսկ սա Իլհամ Ալիեւի համար եւս մեկ առիթ է` մտածելու, թե արժե՞ բոլորից առաջ ընկած ամերիկյան երաժշտության տակ պարել, երբ շատ ավելի հավանական է, որ ռուսներն այս հերթական աշխարհաքաղաքական բախումը եւս շահեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը փոխվում է. ի՞նչ դեր կարող է ունենալ ՀայաստանըԱզգերի լիգա. Գոլառատ և գերլարված պայքարում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց(տեսանյութ)Մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներՎլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համարՏեսախցիկը ֆիքսել է լեհ–ուկրաինական «Յագոդինի» սահմանային անցակետի խոցման պահը (Տեսանյութ)Պայթյուններ և հրդեհներ Կիևի կենտրոնում. մի շարք կարեւոր շինություններ այրվում ենՌուսները խոցել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը (Տեսանյութ)Ռուսները ամրացնում են դիրքերը Դոբրոպոլե–Կրամատորսկ հիմնական մայրուղուց հյուսիս (Քարտեզ)Արտյոմ Խուգոյանը՝ Աշխարհի եւ Եվրոպայի նոր մրցաշարերի շեմինԿիևն արդեն երրորդ օրն է, անդադար այրվում է (Տեսանյութ)Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Լարիսա ԱլավերդյանՄտորումներ Վալենտին Օսկոցկու եւ հայկական Ղարաբաղի կրկնվող ողբերգության մասինՄիջազգային խոշոր բանկերում ունեցած պարտքի դիմաց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրավադրված են մինչ օրս․ ՊետրոսյանՓնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերովԺամանակն է «Վեոլիային» ջրի երես դուրս բերելՍԱՐՍԱՓ. Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելՀայաստանն իմ հասունանալու երջանիկ շրջանն էր. Լյուբով ԿազարնովսկայաԿրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համարԿրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված