ՀՀԿ-ԱԿԱՆՆ «ԸՆԴԴԵՄ» ՀՀԿ-ԱԿԱՆԻ ԱԺ-ՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՀՀԿ-ԱԿԱՆՆ «ԸՆԴԴԵՄ» ՀՀԿ-ԱԿԱՆԻ ԱԺ-ՈՒՄ.
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովում այսօր կներկայացվեց հաղորդում «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ: Հաղորդման ընթացքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները «Նաիրիտի» զեկույցի վերաբերյալ պատգամավորների հարցերին կպատասխանեն միայն փակ ձեւաչափով` առանց լրատվամիջոցների ներկայության: Սա առաջացրեց վրդովմունք պատգամավորների շրջանում: ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը փորձում էր իր առարկությունը ներկայացնել Համաշխարհային բանկի առաջարկի մասին, սակայն Վարդան Այվազյանը ընդհատում էր: «Բարի՛ եղեք, լսե՛ք ինձ, ես եմ նիստը նախագահում»,- հակադարձեց պատգամավորը:
«Ես Ձեզ հարգում եմ…»,-ասաց Ֆարմանյանը:
«Ես էլ Ձեզ եմ հարգում»,- «տակ» չմնաց Այվազյանը:
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն էլ հռետորական հարց հնչեցրեց` կարող է ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ փակ ձեւաչափ պահանջի, քանի որ ինքը որոշ հարցեր ունի նախարարին: «Ոչ, մինչ այժմ Երվանդ Զախարյանը փակ ձեւաչափո՞վ էր հարցերին պատասխանում»,- պատասխանեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը:
Մանրամասները`տեսանյութերում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk