ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԸ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԿԼԻՆԵՆ Ե՛Վ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ, Ե՛Վ ԲՈՒՅՍԵՐԻ
Արխիվ 12-16ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԸ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԿԼԻՆԵՆ Ե՛Վ ՄԱՐԴԿԱՆՑ
ՀԱՄԱՐ, Ե՛Վ ԲՈՒՅՍԵՐԻ
ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևույթաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս առաջիկա շոգ օրերին բույսերին ջրազրկումից փրկելու և մշակաբույսերը չվնասելու համար իրականացնել արագացված ոռոգում: Մասնագետը խորհուրդ է տալիս նաև ժամը 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ հայտնվելուց և ընդունել շատ հեղուկներ, քանի որ 38-ից բարձր ջերմաստիճանի դեպքում օրգանիզմը ջրազրկվում է և ընկնում սթրեսի մեջ:
Վատ զգացողություններից խուսափելու համար օդերևութաբանը խորհուրդ է տալիս շոգ ժամերն անցկացնել ավելի հանդարտ կենսակերպ վարելով: Սպասվում է, որ առաջիկա օրերին կդադարեն նաև լեռնահովտային քամիները, որի հետևանքով երեկոյան ժամերին Երևանում կպահպանվի բարձր ջերմային ֆոնը: Օդի ջերմաստիճանը երեկոյան 34 աստիճանից չի իջնի, ինչը մասնագետի տեղեկացմամաբ համարվում է բավականին բարձր ցուցանիշ:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk