Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՇԱՆՏԱԺԸ` ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՇԱՆՏԱԺԸ` ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻՆ

 

ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր ԱԺ-ում «Նաիրիտ» գործարանի մասին հաղորդման ժամանակ, ասաց, որ կառավարությանը ձեռնտու չէ գործարանի սնանկացումը, քանի որ սնանկացումը կապված է գործարանի  լուծարման հետ:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե  կառավարությունը ցանկանում է գործարանի լուծարում,  Երվանդ Զախարյանը հերքեց դա:

Երվանդ Զախարյանի  ելույթից հետո պարզ դարձավ, որ համաշխարհային բանկը  ասել է, որ չի ցանկանում լրատվամիջոցների ներկայությամբ քննարկել իր զեկույցը «Նաիրիտ» գործարանի մասին: Սակայն զարմանալին այն է, որ  պատգամավորները  կարող  են իրենց հարց ու պատասխանի մասին ազատորեն տեղեկացնել լրատվամիջոցներին:   Համաշխարհային բանկի, այսպես ասած, շանտաժը  տարօրինակ թվաց   պատգամավորներին: Ինչո՞ւ պետք է առանց լրատվամիջոցների քննարկել զեկույցը, որի մասին հետո  օրենսդիրները  հետագայում կարող են տեղեկատվություն  տրամադրել, էլ չենք խոսում, որ զեկույցը մոտ մեկ ամիս առաջ հրապարակվել էր:

Ի վերջո,  Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին հարց ու պատասխան տալը դրվեց քվեարկության: Ձայների մեծամասնությամբ մերժվեց  զեկույցի հեղինակներին  փակ ձեւաչափով`առանց  լրատվամիջոցների, հարցեր ուղղելը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ