ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԶԱՅՐԱՑԱԾ ԼՔԵՑ ԱԺ ԴԱՀԼԻՃԸ. «ՀԱՂՈՐԴՈՒՄ ՉԵՄ ԵԿԵԼ ԼՍԵԼՈՒ»
Արխիվ 12-16ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԶԱՅՐԱՑԱԾ ԼՔԵՑ ԱԺ ԴԱՀԼԻՃԸ. «ՀԱՂՈՐԴՈՒՄ ՉԵՄ ԵԿԵԼ ԼՍԵԼՈՒ»
Այսօր ԱԺ-ում «Նաիրիտ» գործարանի հետ կապված խորհրդարանական լսումներ են հրավիրված, բայց պարզ դարձավ, որ խոսքը ոչ թե լսումների, այլ հաղորդման մասին է: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը զայրացած լքեք դահլիճը`ասելով, որ ինքը չի եկել հաղորդում լսելու, այլ հարցեր ուղղելու:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ տեղեկացրեց, որ լսումներ տեղի կունենան աշնանը` ԱԺ-ի լիագումար նիստին: Իսկ հիմա հաղորդում է գործարանի մասին, որը ներկայացնում է էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Տեղեկացնենք, որ ԱԺ-ի շենքի առջեւ հավաքվել են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներ` պարզելու` գործարանի հետ կապված ինչ հարցեր են քննարկվելու խորհրդարանում:
Ի դեպ, ինչպես լրագրողներին փոխանցեց գործարանի մամլո նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը, մոտ 400 աշխատակցի աշխատավարձի պարտք մարվել է: Մինչեւ ամսվա վերջ մնացած 2300 աշխատակցի պարտքը կմարվի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk