Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

«ԱՅՍՕՐ ԿՈՐԵԼ Է ՊԱՐԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՄՆ ՈՒ ՀՈՏԸ…»

Արխիվ 12-16

«ԱՅՍՕՐ ԿՈՐԵԼ Է ՊԱՐԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՄՆ ՈՒ ՀՈՏԸ…»


«ԻՐԱՎՈՒՆՔԻ» զրուցակիցը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Պարի պետական անսամբլի հիմնադիր, մենակատար հետո նաև գեղարվեստական ղեկավար «ԳԵՂԱՐԴ» պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար, Երևանի «Մշակույթի համալսարան»-ի պարարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր ԱԼԲԵՐՏ ԿԻԶԻՐՅԱՆՆ է, ում հետ զրույցի ընթացքում անդրադարձանք պարարվեստին վերաբերող ամենատարբեր թեմաների:

ՊԱՐԱՐՎԵՍՏՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Այնքա՜ն բազմաթիվ են դրանք. կան որականեր, որոնք ի վերուստ բնության կողմից պետք է շռայլվեն` արտաքին տեսք` բեմական գրավչություն, հասակ, շարժուձևը, որոնք ժամանակի և աշխատանքի ընթացքում հղկվում են, ինչպես նաև նաև Աստծո կողմից տրված շնորհ(ներքին տաղանդ), սեր պարարվեստի հանդեպ(զոռով ոչինչ չի լինում), դերասանական ունակություններ(թատերականցված պարն է հետաքրքիր), հանդիսատեսին ուրախություն բերելու կարողություն: Սրանք բոլորը կոմպլեքս որակներ են, որոնց առկայությամբ կարելի է հրաշալի պարողի կերտել, թեպետ յուրաքանչյուր ղեկավար տեսնում է իր սանի պոտենցիալ հնարավորությունները:

ՊԱՐԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ ԻԲՐԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴԱՍԱՎԱՆԴՎՈՂ ԱՌԱՐԿԱ

Նայած, թե ովքեր են դասավանդելու և ինչ են սովորեցնելու: Այս պարագայում միայն մանկավարժական գիտելիքները շատ քիչ են, պետք է հասկանալ պարի լեզուն, ճանապարհ անցած լինել, «ճանաչել» բեմը, այլապես ամբողջը շիլափլավի կվերածվի: Երեխաներից պետք է կարողանալ ինչ-որ բան քաղել, նրանց տալ առավելագույնը, իսկ դա ամենքի գործը չէ. մեկին համբերությունն է պակասում, մյուսին` մասնագիտական պատրաստվածությունը: Դպրոցին նվիրյալներ են պետք, ովքեր պարարվեստում խոսուն ճանապարհ են անցել, գիտեն` ինչ բան է կարգուկանոնը, այս պարգայում միայն գովելի կլինի պարն իբրև պարտադիր դասավանդվող առարկա դարձնելը:

ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԱՍԵԼԻՔԸ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ԹԵՄԱՏԻԿԱՅՈՎ

Եղեռնի մասին պարով խոսելը համարձակություն է, մտավախություն առաջացնող`հատկապես եթե դրա մասին մանկական պարով ենք խոսում: 100 ամյակի շրջանակներում տարվող միջոցառումների շարքում ես ներկա եղա իմ անսամբլի մենապարուհի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Արմինե Ահարոնյանի պարային միջոցառմանը և հիացա, թե այդ դպրոցական տարիքի երեխաները որքա՜ն ճիշտ կարողացան ներկայացնել այդչափ բարդ թեմատիկան: Ինձ համար  իրապես զարմանալի էր, թե այդ երեխաներն ինչպես էին զգում ամեն շարժումը, ինչ էին ուզում ասել, որքա՜ն շունչ ու ասելիք կար: Բեմադրության մեջ չկար ոչ մի ավելորդ շարժում ամեն ինչ իր տեղում էր և ամենակարևորը ճաշակով և հասանելի երեխաներին: Ճիշտ էր ընտրված նաև երաժշտական նյութը: Փաստորեն, այնգամ երեխաների համար անհնարին թվացող թեման կարելի է  ճիշտ աշխատանքի միջոցով որակյալ ներկայացնել, ինչպես ես դա տեսա Արմինեի աշխատանքի արդյունքում:  Նման պարագայում ինչպես կարող եմ չասել, որ պարարվեստը դպրոցում իբրև պարտադիր դասավանդվող առարկա կարևորելս կախված է նրանից, թե ովքեր են դասավանդելու:

ՕՐ ՕՐԻ ԱՎԵԼԱՑՈՂ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹՆԵՐ. Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Ցավալի հարց է, իսկապես շատ կիսամասնագետներ կան, ովքեր հազարավոր երեխաներ են հավաքում ու համույթներ հիմնում, բայց ախր դրանով արվեստ չի պահպանվում, արժեքներ չեն ծնվում: Ինձ հիմա դժվար է պարով հագեցնել, երբ տեսնում եմ, որ մարդիկ անպատրաստ մտնում են դպրոց, բարձրանում բեմ, համույթ ղեկավարում, ցավ եմ ապրում: Վերջին տարիներին պարարվեստի խնդիրներից մեկն էլ այն է, որ հայկականը խառնվում է հարևան երկրների պարերին, իհարկե կարելի է գրագետ մոտեցում ցույց տալ, ճիշտ ընդունելի համադրություն ունենալ, բայց պետք է հայկականը միշտ վերին տեղում դասել, նրա կողքին այլազգինը այնպես ներկայացնել, որ դիտողը հասկանա դրանց բաժանագիծը, թեմատիկան, ասելիքն ու նպատակը: Այսօր պարի վարպետի պետք ունենք. առաջատարն  է, որ պետք է օրինակ լինի: Նույնիսկ Պարի պետական անսամբլն այսօր առաջվանը չէ, երբ թնդում էր ամբողջ աշխարհում. այսօր նվազ են նաև միջոցները, կորել է պարի նախկին համն ու հոտը: Իսկ ի՞նչ անել: Պետք է գտնել նոր կադրեր, մանրամասն զննել երիտասարդների շարքեր, տաղանդեր հայտանբերել, ովքեր ամուր կկրեն պարի վաղվա օրը:

Նշենք, որ պարոն Կիզիրյանի ղեկավարած «Գեղարդ» անսամբլը 34 տարեկան է և այսօր ունի  ավելի քան 35 անդամ, որից 8-ը նվագախմբի երաժիշտներ են, իսկ մնացածը պարողները: Վերջին 5  տարիների ընթացքում «Գեղարդ»-ը համերգային շրջայցերով եղել է Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ալժիրում, Բելգիայում, Իսպանիայում, Հոլանդիայում կարող եմ ասել շրջագայել ենք ողջ Եվրոպայով, իսկ այս ամռանը պատրաստվում է հայկական արվեստը ներկայացնել Ռումինիայում, Մարոկոյում  և Գերմանիայում:

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված