"RED HAIL...BECAUSE IT NEVER ENDS" («ԿԱՐՄԻՐ ԿԱՐԿՈՒՏ... ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՅՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ») ՖԻԼՄԻ ԱՌԱՋ
Արխիվ 12-16"RED HAIL...BECAUSE IT NEVER ENDS" («ԿԱՐՄԻՐ ԿԱՐԿՈՒՏ... ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՅՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ») ՖԻԼՄԻ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այսօր Միրզոյան գրադարանում (Մհեր Մկրտչյան 10, Երևան) տեղի կունենա այս տարի Պրահայի 13-րդ Քվադրինալեին ներկայացված «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայի գլխավոր մաս կազմող «Կարմիր կարկուտ... Որովհետև այն երբեք չի ավարտվում» ֆիլմի հայաստանյան պրեմիերան:
«Կարմիր կարկուտ... Որովհետև այն երբեք չի ավարտվում» ֆիլմը որպես գաղափար ձևավորվել է մեկ վավերագրական լուսանկարի և երաժշտության փոխազդեցության արդյունքում:
Լուսանկարը վերնագրված է «Մի քանի փոքրիկ հայ աղջիկներ իրենց տիկնիկների հետ» (Մուշ, Արևմտյան Հայաստանի, 1910 թ.) արված նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնի կողմից, ով ականատեսն էր հայոց ջարդերին և իր օգնությունն էր ցուցաբերում հայ կանանց և երեխաներին: Երաժշտությունը Տիգրան Համասյանի կողմից մշակված Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկ» Հարության տաղն է:
Ֆիլմի բեմանկարիչ- համադրողներն
են Լիլիթ Ստեփանյանն ու Նելլի Բարսեղյանը, ռեժիսոր`
Վահան Ստեփանյան: «Կարմիր կարկուտ» նախագիծը իրականացվել է «Էյվա» արվեստների հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տնօրինության աջակցությամբ:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk