ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ
Արխիվ 12-16ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ ԵՐԿՈՒ
ԱՄՍՈՎ
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը բավարարել է քննիչի միջնորդությունը հուլիսի 25-ին ձերբակալված Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամաբ որպես խափանման միջոց՝ կալանքը կիրառելու վերաբերյալ: Դատավորը, սակայն նման որոշում կայացնելու համար ավելի քան 3 ժամ անցկացրել է խորհրդակցական սենյակում, որից հետո միայն հրապարակել է նրան կալանավորելու մասին որոշումը: Դատական նիստից հետո այսօր Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելիքյանը լրագրողներին ասել է, որ քննիչի միջնորդությունն անհիմն է և պետք է մերժվի:
Նշենք նաև, որ նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Տ. Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս: Ապացույցների համակցությամբ` Տ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով: Նախաքննությունը շարունակվում է:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk