ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է` ՕՐԵՆՔՈՎ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՆՍՏԱՑՈՒՅՑ ԱՆԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է` ՕՐԵՆՔՈՎ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՆՍՏԱՑՈՒՅՑ ԱՆԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը կազմակերպել էր բողոքի ակցիա` ընդդեմ հոսանքի թանկացման: Դավիթ Սանասարյանը մինչ բողոքի ակցիան իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մինչ օրս անգամ չեն մատնանշել այն աղբյուրները, թե ինչպես են սուբսիդավորելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տարբերությունը:
Ակցիայի մասնակիցները որոշել էին Հանրապետության գորգանման տարածքի վրա նստացույց անել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ չի թույլատրվում Հրապարակի գորգանման տարածքի վրա նստացույց անել: «Իրավունքը» փոխոստիկանապետից պարզեց` ո՞ր օրենքով չի թույլատրվում նստացույց անել: «Բացակայում են բոլոր իրազեկումները: Չկա իրազեկում, չկա լիազոր մարմնի կողմից ի գիտություն ընդունվելը»,- ասաց փոխոստիկանապետը:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk