ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ԷՔՍՏՐԵՄԱԼ «ՆՍՏԱՑՈՒՅՑԸ» ՀՐԱՊԱՐԱԿԻ ԳՈՐԳԻ ՎՐԱ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ԷՔՍՏՐԵՄԱԼ «ՆՍՏԱՑՈՒՅՑԸ»
ՀՐԱՊԱՐԱԿԻ ԳՈՐԳԻ ՎՐԱ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի մոտակայքից «Ոտքի', Հայաստան» նախաձեռնության անդամները պատրաստվում են շարժվել Հանրապետության հրապարակի մեջտեղում գտնվող գորգանման տեղանքը եւ այնտեղ նստացույց իրականացնել: Մինչ այդ փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ թույլ չի տրվում արդտեղ նստացույց իրականացնել, սակայն չի հստակեցրել, թե որ օրենքով: Նախաձեռնության ներկայացուցիչները մոտ 15-20 հոգի են, իսկ ոստիկանները երկու-երեք անգամ ավելի շատ: Նստացույցը նախաձեռնողների թվում են Դավիթ Սանասարյանն ու Անդրեաս Ղուկասյանը, ովքեր լսելով Օսիպյանի մեկնաբանությունը նստացույցի արգելքի մասին, այնուամենայնիվ, շարունակելու են իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Նրանք մայթերով անցուդարձ են անելու այնքան ժամանակ, մինչեւ ոստիկանները թույլ տան նրանց նստացույց սկսել Հանրապետության հրապարակի գորգի վրա:
Նշենք, որ այնտեղ էին նաեւ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ Վաղինակ Շուշանյանը եւ Արթուր Քոչարյանը, ովքեր «Իրավունք» -ին փոխանցեցին, որ իրենք այդտեղ են գտնվում որպես դիտորդ եւ չեն մասնակցելու նստացույցին:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk