ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ԲԱՅՔԵՐՆԵՐԸ ՄՈՏՈԱՐՇԱՎ ԿԱՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱՅՆՈՒՀԵՏ` ԱՐՑԱԽՈՒՄ
Արխիվ 12-16ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ԲԱՅՔԵՐՆԵՐԸ ՄՈՏՈԱՐՇԱՎ ԿԱՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱՅՆՈՒՀԵՏ` ԱՐՑԱԽՈՒՄ

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Սերգեյ Սաժումյան հայտնել է, որ «Մենք նախատեսում ենք, որ «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչները Բագրատաշենի սահմանային անցակետում կլինեն հուլիսի 31-ին, սակայն չենք բացառում, որ նրանք կարող են ժամանել նաև հաջորդ օրը` օգոստոսի 1-ին. Ռուսաստանի Դաշնությունում եղանակային պայմանները այնքան էլ հաջող չեն»: Հաղորդում էArtsakhpress.am-ը:
Նա նշել է, որ Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ և նորաստեղծ մոտոակումբի ներկայացուցիչների հետ իրենք ուղևորվելու են Բագրատաշեն` դիմավորելու «Գիշերային գայլեր» մոտոակումբի ներկայացուցիչներին:«Մենք պլանավորում ենք, որ օգոստոսի 1-ի երեկոյան նրանք հավաքվելու են Երևանի Հանրապետության հրապարակում: Այնուհետև, օգոստոսի 2-ի կամ 3-ին մենք կազմակերպելու ենք նրանց մամուլի ասուլիսը. օրը կհստակեցվի ավելի ուշ»,- հայտնել է Սերգեյ Սաժումյանը:
Ռուսաստանի Դաշնությունից մոտոարշավ դեպի Հայաստան և Արցախ մեկնարկել է հուլիսի 26-ի առավոտյան:
Այս տեղեկությունները Բաքվի անհանգստությունն է առաջացրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գիշերային գայլերի» հետ բազմիցս հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այսինքն նրանք Կրեմլի հովանու տակ են:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk