ԹՈւՐՔԻԱՅՈւՄ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ
Արխիվ 12-16ԹՈւՐՔԻԱՅՈւՄ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ
Օրեր առաջ Թուրքիայում հարձակումներ տեղի ունեցան հարավ արեւելյան երկրներից ժամանած զբոսաշրջիկների վրա, քանի որ նրանց դրել էին չինացիների տեղ, իսկ չինացիներին Թուրքիայում չեն սիրում թուրքալեզու ույգուրներին ճնշելու պատճառով: Սակայն հազիվ թուրքական իշխանությունները կարողացան մարել այդ խայտառակությունը, երբ ի հայտ եկավ զբոսաշրջիկների հանդեպ նոր վտանգ` ահաբեկչության սպառնալիքը: Այսպես, Ռիա նովոստի գործակալությանը տված հարցազրույցում, Ռազմավարական գնահատականների եւ վերլուծության ռուսական ինստիտուտի փորձագետ Սերգեյ Դեմիդենկոն գտնում է, որ հաշվի առնելով Թուրքիայում ստեղծված իրավիճակը խորհուրդ չի տրվում զբոսաշրջիկներին գնալ այդ երկրի. «Եթե ավանդական տուրիզմի շրջանները դեռ պահպանվում են, ապա ես խորհուրդ չէի տա գնալ Ստամբուլ, կամ Անկարա, որովհետեւ մոտակա ժամանակներս Թուրքիան կդառնա ծայրահեղ վտանգավոր վայր հաշվի առնելով ներքին եւ արտաքին քաղաքական հանգամանքների ամբողջ համադրությունը եւ ռադիկալ իսլամիզմի ազդեցության աճի բոլոր նախադրյալները»,- նկատեց նա:
Նա նշեց նաեւ, ու եթե Թուրքիան որոշի իրականացնել Սիրիայում ցամաքային գործողություն, ապա դա կլինի Թուրքիայի քաղաքական ինքնասպանությունը: Դեմիդենկոն նշեց, որ Թուրքիան ինքն է մեղավոր այն վիճակի համար, որի մեջ նա հայտնվել է, քանի որ ժամանակին աջակցում էր Սիրիայի իսլամական ընդդիմադիրներին: Իսկ այժմ Թուրքիայի բանականը կարող ա հայտնվել այնպիսի ծանր իրավիճակում, ինչիսին չի տեսել առաջին աշխարամարտից ի վեր:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk