«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի ԺԱՄԱՆԱԿ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ «ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՀԼԻՃԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի ԺԱՄԱՆԱԿ ԿԱՐԵԼԻ ԷՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ «ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՀԼԻՃԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոտ երկու տարի է` հասարակական լայն շրջանակները քննարկում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի` Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու առաջարկը: Արդեն երկրորդ անգամ է, որ Հանրային խորհուրդը մերժում է մասնաշենքը շահագործող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ` կառույցը քանդելու առաջարկը: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մենք անփույթ ենք մեր ունեցած հարստության հանդեպ: «…«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վտանգի մեջ է: «Ոսկե Ծիրան» միջոցառման ժամանակ կարելի էր այդ դահլիճը փայլուն օգտագործել: Եթե «Ոսկե Ծիրանն» ամեն տարի օգտագործում է 300-350.000 դոլար, 50.000 դոլարով կարելի է այդ դահլիճը վերականգնել»,- կարծում է ճարտարապետը:
Մանրամասները` տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk