Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ԱՃԵՄՅԱՆՑԻՆԵՐԸ ԹԱՏՐՈՆԻ 150-ՐԴ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԿՆՇԵՆ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԻ

Արխիվ 12-16

ԱՃԵՄՅԱՆՑԻՆԵՐԸ ԹԱՏՐՈՆԻ 150-ՐԴ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԿՆՇԵՆ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԻ

 

Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնը օրերս ամփոփելով անցնող թատերական տարին՝ լրագրողների հետ ունեցած հանդիպմանը ներկայացրին հոբելյանական 150-րդ թատերաշրջանում սպասվելիք նախագծերի ու սպասվելիք  նոր ներկայացումների մասին: Հոբեկլյանական թատերաշրջանը աճեմյանցիները կսկսեն «Գամարջոբա մամա» ներկայացմամբ, նոյեմբերին բեմ կբարձրանա «Լիր Արքա»-ն, թատրոնի խաղացանկը կհարստացնի նաեւ «Արշիլ Գորկի» ներկայացումը.  մեծ նկարչի դերում Տիգրան  Գաբոյանն է, վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի բեմադրած ներկայացումն արդեն հանձվել է գեղարվեստական խորհրդի դատին:

-Որոշեցինք թատրոնի  150-ամյակը նշել ոչ թե  մեկ օր, այլ մի ամբողջ թատերաշրջան նվիրել այս առիթին: Կունենանք հոբելյանական  երեկոներ՝ նվիրված թատրոնի երախտավորներին, տոնական ակորդը մեծ շուքով կտրվի նոյեմբերին՝ 150-ամյակին նվիրված երեկոյի ընթացքում,- նշեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:

Հոբելյանական միջոցառումների կազմակերպման համար թատրոնի կողքին է ՀՀ մշակույթի նախարարությունը, թատրոնն ունի նաեւ մարզային ու քաղաքային իշխանությունների, ինչպես նաեւ  մարզի պատգամավորների աջակցությունը: Սպասվում են նաեւ հյուրախաղեր մայրաքաղաքում ու պարգեւներ մշակույթի նախարարության կողմից՝ վաստակավոր աճեմյանցիներին: Իսկ մինչ դա, այս օրերին Գյումրու դրամատիկականը հերթական անգամ թատերական համագործակցության ավանդույթն է ամրապնդում. սեպտեմբերի 25-ին բեմ է բարձրանալու հայ-վրացական հաստատված թատերական բարեկամության արդյունքում ծնված «Գամարջոբա մամա» ներկայացումը: Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական  թատրոնի դերասան Սերգո Սաֆարյանն արդեն Գյումրիում է,  թատերասեր հանդիսատեսը նրան հիշում է «Այ քեզ խաթաբալա» ներկայացումից:

-Ուրախ եմ եւս մեկ անգամ լինել ասյտեղ: Գյումրու թատրոնն ուրիշ է: Այս թատրոնում չեմ աշխատում, բայց փաստացիորեն վաղուց այս կոլկտիվի մի մասն եմ, ինչի համար անչափ ուրախ եմ: Երկու թատրոնների բարեկամությունը միայն նպաստում է Պետրոս Ադամյանի անվան հայկական  թատրոնի զարգացմանը,-նշեց Սերգո Սաֆարյանը, խոսելով նաեւ Հայաստանից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնի վթարային շենքի ու այլ խնդիրների մասին:

Արդեն 5 տարի Պետրոս Ադամյանի անվան հայկական  թատրոնի շենքը վթարային է, ներկայացումները բեմադրվում են շենքում, բայց խաղացվում այլ թատրոնների բեմերին. վթարային շենքում հանդիսատես հրավիրել չի թույլատրվում: Հայաստանից դուրս  միակ պետական հայկական թատրոնը արդեն 5 տարի աջակցություն  ստանում է միայն խոստումների ձեւաչափով. ո՛չ հայկական, ո՛չ վրացական կողմը խնդրին հետամուտ չեն, բայց սա չի խանգարում թբիլիսահայ դերասաններին պահել թատրոնն ու մնալ հայ թատրոնների շարքում իր ձեռագիրն ունեցող մշակութային կենտրոն: Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձան նաեւ թատրոնի մասին օրենքի ընդունման՝ վերջերս քննարկվող հարցին. թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի խոսքով, աճեմյանցիները կողմ են օրենքի ընդունմանը, միայն թե անկեղծորեն ակնկալում են, որ օրենքի ընդունումից առաջ թատերական աշխարհի հեղինակավոր մարդկանց կարծիքը հաշվի կառնվի եւ ոլորտին առնչվող ու դաշտում գործող բոլոր մարդիկ լիարժեքորեն տեղյակ կլինեն բոլոր այն դրույթներին, որոնք կլինեն օրենքում՝ հասկանալու համար՝ որքան է ընդունվելիք օրենքը «թատրոնական» կամ «հակաթատրոնական»:

- Թատրոնի մասին օրենքի նախաձեռնողների կողքին առաջին հերթին պետք է կանգնեն թատրոնի մարդիկ, որովհետեւ ոչ մի օրենսդիր ավելի լավ չի կարող տեղեկացված լինել թատրոնից, քան թատրոնի մարդիկ: Հուսով ենք՝ համակողմանի քննարկումներ կլինեն թատրոններում՝ ստեղծագործական կոլեկտիվների հետ, նոր միայն օրենքի նախագիծը կդառնա օրենք,-նշեց Տիգրան Վիրաբյանը:

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված