ԹՈՒՐՔԻԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԻԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ
ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
Թուրքիան օգտվելով Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանգրի չորրորդ կետից, ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակների արտակարգ նիստ է հրավիրել: Նախատեսվում է, որ նիստի ժամանակ քննարկվելու է «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման և քուրդ անջատողականների դեմ իրականացվելիք ռազմական գործողությունները և դրանք համակարգելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: «Բի բի սի»-ի տեղեկացմամաբ նախատեսվում է, որ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի՝ Բրյուսելում:
Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերը մի քանի օդային հարվածների էին ենթարկել Սիրիայի ԻՊ գրոհայիններին: Բացի այդ, օդային թռիչքներ էին իրականացրել Իրաքի հյուսիսում գտնվող «Քրդստանի աշխատավորակն կուսակցության» (ՔԱԿ) ճամբարների ուղղությամբ, իսկ հուլիսի 20-ին անհայտ զինված մահապարտն իրեն պայթեցրել էր, սպանելով 32 մարդ: Այդ քայլը ՔԱ կուսակցությունն ընդունել էր որպես Թուրքիայի և ԻՊ միջև համագործակցության դրսևորում և պատասխան հարձակում էր իրականացրել սպանելով երկու թուրք ոստիկանի: Հետագայում արդեն, կիրակի օրը թուրքական օդուժի կողմից դեպի Իրաքի հյուսիս իրականացրած թռիչքները փաստացի զրոյացրել են երկու պետությունների միջև երկու տարի ընթացող բանակցությունների արդյունքները:
«Բի բի սի»-ի թուրքական թղթակից Մարկ Լոուենի տեղեկացմամբ Թուրքիայում մտավախություն կա, որ թուրքական կառավարության և քրդերի միջև լարվածությունը կարող է նոր թափ ստանալ: Եթե Թուրքիայում կրկին ներքաղաքական կոնֆլիկտը սրվի, ապա այն կարող է խզել ջիհադիստների դեմ մղվող Արևմուտքի ջանքերը, գրում է «Բի բի սի»-ն:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

