ՕԴԱՆԱՎՆ ԸՆԿԵԼ Է ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ՎՐԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ՕԴԱՆԱՎՆ ԸՆԿԵԼ Է ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍԻ ՎՐԱ
(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մոտակայքում գտնվող Տյոֆու քաղաքի բնակելի թաղամասում ընկած հինգ տեղանոց օդանավի վթարի հետևանով առնվազն երեք մարդ մահացել է, հինգը ստացել են մարմնական վնասվածքներ: Մահացածներից երկուսը եղել են օդանավում, իսկ երրորդը գտնվել է այն տանը, որի վա ընկել է օդանավը:
Ճապոնիայի ազգային NHK հեռուստաընկերության տարածած տեսանյութում երևում է, որ բռնկված հրդեհի հետևանքով մեկ տուն ամբողջությամբ այրվել է, իսկ հարակից տների մի մասը տեղի փրկարարների համառ ջանքերի շնորհիվ հաջողվել է հրդեհի ճիրաններից փրկել մասնակի: Ավիավթարի հեհտևանքով բռնկված հրդեհն ընդգրկել է 220 քառակուսի մետր մակերես: Բացի տներից այրվել են նաև ավտոմեքենաներ: Մասնագետների տեղեկացմամբ այսօր Տոկիոյում և մերձակայքում եղանակային պայմանները եղել են նորմալ, իսկ թե ինչը կարող էր լինել օդանավի վթարի պատճառը, դեռևս պարզ չէ:
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk