ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ՎՐԱ
Արխիվ 12-16ՀԱՐՁԱԿՈՒՄ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ՎՐԱ
Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու քահանա Ռոման Նիկոլաևը Կիևի իր տան մոտ ծանր հրազենային վնասվածներ է ստացել: Հանցագործները երկու անգամ կրակել են հոգևորականի գլխին ծանր մարմնական վնասվածք հասցնելով նրան: Այս մասին կիրակի, հուլիսի 26-ին տեղեկություն է տարածել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքը:
Քահանան տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Նախնական տեղեկությունների համաձայն Նիկոլաևի վրա հարձակվողները եղել են երկուսով, ովքեր հրազենային վնասվածք հասցնելուց հետո փախել են դեպքի վայրից: Տուժած հոգևորականին օգնություն է ցուցաբերել նրա հարևանուհին, զանգահարելով ոստիկանություն:
Նախնական տեղեկությունների համաձայն հոգևորականի վրա կրակողները եղել են բնակարանային գողեր:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk