ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՎՐԱՍՏԱՆ
Արխիվ 12-16ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՎՐԱՍՏԱՆ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով հուլիսի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն` մասնակցելու Թբիլիսիում կայանալիք 2015թ. Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը:
Այցի շրջանակներում Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները կայցելեն Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետ` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝