Վիվալդիի Storm-ը նոր մատուցմամբ. ջութակ հնչում է ստեղնաշարային գործիքով (ՊՐԵՄԻԵՐԱ)
Արխիվ 12-16Վիվալդիի Storm-ը նոր մատուցմամբ.
ջութակ հնչում է ստեղնաշարային գործիքով (ՊՐԵՄԻԵՐԱ)
Երեկվանից համացանցում արդեն հասանելի է, երեւանյան երաժշտական ոլորտում հաճախակի թարմություն բերող` Karen Sevak prodaction-ի մատուցմամբ, Ա. Վիվալդիի Storm-ը»: Karen Sevak prodaction-ի երաժիշտ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ «Իրավունքին» փոխանցեց մի քանի գաղտնիքներ, որոնք երաժշտական գործը լսելիս ականջ են շոյում. «Ջութակ գործիքի փոխարեն, տարբեր է նաեւ ռիթմային առումով եւ ներկայացված է Կարեն-Սեւակյան ոճով: Ուրախ կլինենք, եթե այս աշխատանքը նույնպես արժանանա երաժշտասերների հավանությանը»,- ասաց երաժիշտն ու մանրամասնեց, թե ինչպես է երկու երաժիշտների հաջողվում երկար տարիներ համագործակցել միասին, ու որի արդյունքում համատեղ արտադրանքը տեւական ժամանակ մնում են շատերի ուշադրության կենտրոնում. «Մեր հաջողության առաջին գրավականը երեւի թե երաժշտական առումով ճաշակն է, գրեթե նույնն մտածելակերպը: Քննարկուններ, տարաձայնություններ լինում են ու հիմնականում դրանք ավարտվում են ի նպաստ գործի»:
Երաժիշտը նաեւ հավելեց, չի եղել դեպք, որ իրենք, այսպես ասած մերժեն նոր երգի գործիքավորումը, ավելին` ըստ նրա կան երգիչներ, որոնք իրենց երաժշտական մուտքը վստահում են տղաներին. «Բերած նոր գործի հետ բնականաբար լսում ենք նաեւ իրենց առաջարկները, ու եթե համակարծիք ենք`ապա աշխատում ենք: Լինում է, որ ամբողջապես թողնում են մեր պատկերացմանը եւ սպասում են արդյունքի: Կան նաեւ երգիչներ, որոնց մենք ենք ներկայացնում` պրոդյուսինգ ենք անում, դա շատ ավելի ծանր, պատասխանատու գործ է, քանի որ զբաղվում ես արտիստի ամբողջական կերպարով եւ պետք է արդարացնել այն հույսը , որի համար դիմել է մեզ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk