ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ, ԵՐԲ ՖԻՆԱՆՍ ԿՈՒՆԵՆԱՆՔ
Արխիվ 12-16ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ, ԵՐԲ ՖԻՆԱՆՍ ԿՈՒՆԵՆԱՆՔ
Այս շրջանում, երբ աշխարհի ուշադրությունը սեւեռվել է Իրանի վրա, ու շատերը շտապում են իրենց հարաբերությունները սերտացնել այդ երկրի հետ, թե ի՞նչ է պատրաստվում անել Հայաստանը, հատկապես, որ ունենք Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիր, երեկ ՀՀ կառավարության նիստից հետո հետաքրքրվեցինք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՑ: Ի պատասխան` պարոն փոխնախարարը նշեց.
– Հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ պետք է դիմել Արտաքին գործերի նախարարությանը: Իսկ ինչ վերաբերում է երկաթուղու կառուցմանը, ապա հետամուտ ենք ու շարժվում ենք այդ ծրագրի իրականացման ուղղությամբ: Դուք գիտեք, որ կար համաձայանություն, որի շրջանակներում մշակվել էր թանկարժեք տեխնիկատնտեսագիտական ուսումնասիրություն, որը ներկայացվեց հանրության դատին: Այս պահի դրությամբ բանակցությունների մեջ ենք ու փորձում ենք ծրագրի իրականացման ֆինանսական խնդիրը լուծել:
– Բայց չէ՞ որ ի սկզբանե ասվում էր, որ ֆինանսական խնդիրներ չեն ծագի` այս ծրագրի իրականացման համար, քանի որ Իրանը, չինական բանկերը պատրաստ են ֆինանսավորել:
– Խոսքն այն մասին է, որ կան շահագրգիռներ, որոնք պատրաստակամ են ֆինանսավորել ծրագրի մի մասը, սակայն ծրագիրը թանկարժեք է եւ մեզ անհրաժշտ է, որպեսզի համապարփակ լուծում լինի, եւ այն սկսի իրականացվել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk