Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ


 

Գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանը եւ Էլինա Դանիելյանը «Շենժեն» թիմի կազմում մասնակցեցին Չինաստանի ակումբային առաջնության B դիվիզիոնի մրցաշարին: Հայ գրոսմայստերներին հաջողվել է ոչ միայն թիմին օգնել՝ գրավել առաջին տեղը, այլեւ գրանցել լավագույն արդյունքը նաեւ իրենց անհատական խաղատախտակների վրա: Մրցաշարի մասին «Իրավունքին» ավելի մանրամասն պատմեց գրոսմայստեր ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ.

 

-Չինաստանի երկրորդ լիգան էր, որին մասնակցեցինք Էլինա Դանիելյանի հետ: Թիմում էինք երեք տղա եւ երկու աղջիկ: Մրցաշարին մասնակցում էին 32 թիմ, առաջին երկու հորիզոնականը զբաղեցրած թիմերը հնարավորություն էին ստանում անցնել բարձրագույն լիգա: Մեր թիմը շատ լավ հանդես եկավ, 11 պարտիա էր, որից 10-ը հաղթեցինք եւ մեկը ավարտեցինք ոչ-ոքի: Այդպիսով՝ 22 հնարավորից 21 միավորով գրավեցինք առաջին տեղը: Էլինա Դանիելյանը կանանց խաղատախտակի վրա գրավեց առաջին տեղը՝ 11 հնարավորից վաստակելով 10,5, իսկ ես տղամարդկանց պայքարում 11 հնարավորից վաստակեցի 9,5 միավոր ու գրավեցի առաջին տեղը:
Ի դեպ` Լիլիթ Մկրտչյանը նույնպես մասնակցում էր այս առաջնությանը` մեկ այլ թիմի կազմում. Լիլիթը իր խաղատախտակի վրա ցույց տվեց 3-րդ արդյունքը՝ վաստակելով 11-ից 9-ը միավոր:
- Համեմատելով այս առաջնությունը մյուսների հետ, որոնց մասնակցել եք, ի՞նչ կասեք սրա կարգի եւ կարեւորության մասին:
- Կարեւոր էր այնքանով, որ մեր թիմն իր պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն ստացավ հանդես գալ բարձրագույն լիգայում: Մշտապես մասնակցել ենք Չինաստանի ակումբային առաջնությանը, բայց ոչ այս թիմի կազմում: «Շենժեն» թիմն այս անգամ մեզ հրավիրեց, որպեսզի օգնենք իրենց գրավել առաջին տեղը, ինչն էլ հաջողվեց:
- Իսկ ի՞նչ կասեք Ձեր թիմակիցների մասին, բարձր կարգով շախմատիստնե՞ր էին:
- Գիտեք, շատերին առաջին անգամ էի տեսնում, բավականին հետաքրքիր շախմատիստներ էին, կարգով միջազգային վարպետին մոտ …
- Խոսենք նաեւ առաջիկա մրցաշարերից:
- Հստակ կարող եմ ասել, որ երկու մրցաշարի եմ որոշել մասնակցել. մնացածը դեռ հստակ չէ: Մեկը աշխարհի արագ եւ կայծակնային առաջնությունն է, մյուսն էլ՝ Եվրոպայի առաջնությունը, որը կանցկացվի Մինսկում:
- Ի՞նչ անելիքներ են դեռ մնացել 2015 թվականի համար:
- Դեռ ամեն բան ընթացքի մեջ է, քանի որ տարվա միայն կեսն է անցել: Տարվա սկզբին կայացավ Էրեբունի շախմատային դպրոցի բացումը, որի տնօրենն եմ: Այս տարին ավելի շատ կազմակերպչական աշխատանքներով զբաղվեցի, որն ինձ համար նորություն էր. փորձում եմ հասկանալ՝ ինչ է պետք եւ փորձ ձեռք բերել: Կենտրոնացած եմ դպրոցի վրա, դրա համար էլ այդքան շատ մրցաշարերի չեմ մասնակցում՝ համեմատած մյուս տարիների հետ:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված