Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

ՈՐՏԵ՞Ղ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ ԷԺԱՆ ՈՒ ՉՀԱՐՍՏԱՑՆԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ

Արխիվ 12-16

ՈՐՏԵ՞Ղ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ ԷԺԱՆ ՈՒ ՉՀԱՐՍՏԱՑՆԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ

 

Ամառն արդեն կես է դարձել, բայց շատերը դեռ չեն կողմնորոշվել` որտեղ իրենց ու ընտանիքի հանգիստը կազմակերպեն: Որոշները գրպանին համապատասխան հանգստյան վայր չեն գտնում, մյուսները հայրենիքի սահմաններում հանգստանալը «քթներին չեն դնում», ոմանք էլ` մի ողջ երկրագնդի տեսարժան վայրերը թողած` էլի գնում են Անթալիա` հարստացնելով հայ ժողովրդին ցեղասպանած ազգին: Ի վերջո, որտե՞ղ են նախընտրում հանգստանալ արվեստագետները, կամ ի՞նչն է խանգարում կազմակերպել այդ հանգիստը հենց հարենի տեսարժան վայրերում, պարզեցինք հենց նրանցից: Միեւնույն ժամանակ, դիմեցինք նաեւ համապատասխան պետական գերատեսչությանը` բարձրացված հարցերի պատասխանները գտնելու համար:

 

«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳՍՏԻ ՄԵՋ ՄԻ՛ ՄՏՑՐԵՔ»


ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ.
- Սիրում եմ ակտիվ հանգիստ եւ հիմա հանգստանում եմ` վերանորոգում եմ իմ ամառանոցը: Ինչ վերաբերում է արտասահմանում իրենց հանգիստն անցկացնողներին, Ձեր հոգուն մեռնեմ, ոչ մի բան մի՛ ասեք այդ մարդկանց, ստեղծեք Արցախում, Դիլիջանում, Իջեւանում այնպիսի պայմաններ, ինչպիսին ստեղծել են Անթալիայում, Եգիպտոսում եւ Շրի Լանկայում, մարդիկ կգնան այնտեղ: Բայց մեզ մոտ ասում են` շատ փող տվեք` եկեք վատ տեղ հանգստացեք, իսկ նրանք ասում են` քիչ փող տվեք, եկեք` լավ տեղ: Ամբողջ ճշմարտությունը դրանում է: Հայրենասիրությունը հանգստի մեջ մի՛ մտցրեք: Այդտեղ հայրենասիրություն չկա, ընդամենը մարդն ուզում է իր 10 օրը լիարժեք հանգստանալ:


«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է, ՔԱՆ...»


Դերասան ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ.
- Մարդիկ ասում են` գնում եմ հանգստանալու, բայց ես հանգստանում եմ աշխատանքի մեջ: Իսկ երբ գործ չեմ ունենում, շատ եմ հոգնում, չեմ կարողանում պատկերացնել, որ հանգիստ է: Արդեն 12 տարուց ավելի է միմիայն աշխատում եմ ու իրականում այդպես հանգստանում եմ: Եթե մի օր չաշխատեմ, հավատացեք` կհիվանդանամ: Ինչ վերաբերում է հարցին, թե արտասահմանում հանգստանալ կամ հայրենիքում, այդ արդեն կախված է մարդկանց սոցիալական վիճակից: Իմ իմանալով` Հայաստանում հանգստանալն ավելի թանկ է, քան Անթալիայում, ու դրա համար մարդիկ նախընտրում են գնալ ավելի էժան տեղ, լինել ծովի ջրի մեջ, որովհետեւ առողջարար է, քան գնան, ասենք, Սեւան: Բայց եթե գները մատչելի լինեն, ինձ թվում է` հայն այնքան բանիմաց է, որ չի գնա ուրիշ ազգին հարստացնի, որպեսզի նա էլ զենք առնի ու մեր դեմ օգտագործի: Այս մասին պետք է ազգային ձեւով մտածեն նրանք, ովքեր Հայաստանում նման բիզնես են դրել, այդ դեպքում, ինձ թվում է` հայերը Հայաստանից տեղ չեն գնա:

«ՆՎԱԶՈՒՄ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԹԱԼԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ»


ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆ.
- Եթե մեր քաղաքացիներից ոմանք ցանկանում են արտագնա զբոսաշրջության մեկնել, դա ոչ թե նրա համար է, որ մեզ մոտ չկան հնարավորություններ, այլ ուզում են ճանապարհորդել նաեւ այլ երկրներ, եւ դա վատ չէ: Հիմա հարցի մյուս կողմին անդրադառնամ: Ասում են` Հայաստանում չկան հնարավորություններ, բայց այստեղ մեր խնդիրն ավելի շատ տեղեկացվածության մեջ է: Կան շատ լավ, հետաքրքիր, զբոսաշրջային տներ, հյուրանոցներ, որոնք բավական մատչելի են: Դրանց մասին տեղեկատվություն կա համապատասխան կայքերում, ինչպես նաեւ կարող եք ուսումնասիրել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ բաժինը: Եթե նույնիսկ սոցիալական փաթեթի շահառու չեք, համենայնդեպս, այդ տեղեկատվությունից կարող եք օգտվել: Այնտեղ 50 եւ ավելի զբոսաշրջային ընկերություններ կան, որոնք հանդես են գալիս: Ավելին ասեմ` կան զբոսաշրջային տներ, որ մի գիշերակացը 5 հազար է կամ մի քիչ ավելի, կան նաեւ հյուրանոցներ, օրինակ, 15 հազար դրամով կամ մի փոքր ավել-պակաս: Ի դեպ, նշեմ, որ նվազում է արտասահմանյան հանգիստը նախընտրողների հետաքրքրությունն Անթալիայի նկատմամբ:

 

Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված