ԻՐԱՆԻ ԹԵՄԱՆ ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ Է ԴԱՐՁԵԼ
Արխիվ 12-16ԻՐԱՆԻ ԹԵՄԱՆ ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ՀԱՄԱՐԳԼԽԱՑԱՎԱՆՔ Է ԴԱՐՁԵԼ
Այն, որ Իրանի միջուկային համաձայնագիրը տնտեսական առումով որոշակի հույսեր է առաջ բերել հայաստանյան գրեթե բոլոր շրջանակներում, սպասելի էր: Իսկ թե կոնկրետ ինչի՞ կարելի է սպասել, այստեղ արդեն կարծիքների բազմազանության պակաս չի զգացվում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Իրանից սպասելիքների առումով կարծես թե ամենալավատեսներից է. ըստ նրա` Իրանի հետ կարելի է համագործակցել, առանց բացառության, բոլոր ուղղություններում: Մի խոսքով՝ 37 տարի պատժամիջոցների տակ գտնվող իրանական բազմամիլիոնանոց շուկան մեծ ներուժ է կուտակել, եւ՝ «այդ ներուժի որոշակի օգտագործումը շատ կարեւոր է եւ հեռանկարային Հայաստանի համար»:
Բայց ահա ըստ մեր տվյալների` իրանական թեման մեր գործարար շրջանակների համար իսկական գլխացավանք է դարձել: Մի կողմից` որոշ օլիգարխիկ համակարգեր հնարավոր լավ բիզնեսի հոտ են առել: Մյուս կողմից՝ մոլորվել են, թե հատկապես ինչի վրա կանգ առնեն: Օրինակ՝ գյուղատնտեսությունը Հայաստանի առանցքային ուղղություններից է, սակայն բացի մեկ-երկու նեղ ճյուղերից ¥ոչխարաբուծություն եւ այլն¤, մեր հիշատակված շրջանակները չեն էլ պատկերացնում, թե ինչ կարող են առաջարկել իրանական շուկային, որ ավելի էժան եւ որակով լինի, այսինքն՝ վաճառվի: Միակ խելքին մոտ գաղափարը խմելու ջուրն է, որի վրա մեր որոշակի շրջանակներ մտածում են կենտրոնանալ, բայց էլի առանց լուրջ հեռանկարի: Իսկ արդյունաբերությունից՝ հիմնականում մտածում են տարբեր հանքանյութերի մասին, բայց այստեղ էլ առանձնակի ընտրություն չեն տեսնում: Եվ արդյունքում՝ հիմնականում մտածում են դեռ ոտները կախ գցել, թե ինչ կլինի, նոր որոշեն՝ արժե՞ Իրանի հետ կապված հույսեր փայփայել:
Ք. ՍԱՐԳՍՅԱՆ
Թեմայի մանրամասները՝ մեր հաջորդ համարում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk