Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ԿՈՒՂԱՐԿԻ «ԺԻԶԵԼԸ»

Արխիվ 12-16

ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ

ԱՐՁԱԿՈՒՐԴ ԿՈՒՂԱՐԿԻ «ԺԻԶԵԼԸ»


Հուլիսի 28-ին եւ 30-ին Ա. Ադանի հանրահայտ «Ժիզել», երկու գործողությամբ վերականգնված բալետային ներկայացումով, կեզրափակվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 82–րդ թատերաշրջանը:

«Ժիզել» բալետային ներկայացումը վերականգնել է բալետմեյստեր, ՀՀ ժողովրդական  արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի դիրիժորությամբ: Ներկայացման մեջ ներգրաված են թատրոնի առաջատար արտիստներ  Ս. Առուստամյանը, Ժ. Սարխոշյանը, Մ. Դիվանյանը,  Ս. Փիրումյանը, Մ. Հովհաննիսյանը, Ռ. Մուրադյանը,     Ս. Ավետիսյանը,  Հ. Քյուրջյանը, Զ. Հարությունյանը:

Ա. Ադանի դրամատիզմով հարուստ այս ստեղծագործության շնորհիվ բեմում ներկայացվում են շքեղ տեսարաններ: Ներկայացումը հարուստ է ակնառու գործողություններով, նրբագեղությամբ եւ բալետային ինքնատիպ ձեռագրով: «Ժիզելը» ռոմանտիկական բալետի բարձրակետն է համարվում, որը համաշխարհային հեղինակավոր թատրոնների մշտական խաղացանկի ամենից պահանջված ստեղծագործությունների ցանկում է:

«Ժիզել» բալետի հիմքում ընկած է մի հին պոետիկ լեգենդ, թե ինչպես մինչեւ հարսանիքը մահացած հարսնացուները` «վիլլիսները», կեսգիշերին դուրս գալով շիրիմներից, սկսում են պարել` ձգտելով  նորից վերապրել իրենց երջանիկ  օրերը: Այստեղ սերն անասելիորեն ուժեղ է մահից, հաղթում է մահվանը՝ հերթական անգամ փաստելով սիրո անմահությունը:



ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ