Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

«ՄԻ ՕՐՎԱ ՄԵՋ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ԵԹԵ ՉԵՄ ՍԽԱԼՎՈՒՄ, 4-5 ԱՆԳԱՄ ՄՏՔԱՓՈԽՎԵՑ»

Արխիվ 12-16

«ՄԻ ՕՐՎԱ ՄԵՋ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ԵԹԵ ՉԵՄ ՍԽԱԼՎՈՒՄ, 4-5 ԱՆԳԱՄ ՄՏՔԱՓՈԽՎԵՑ»

 

2015 թվականի հուլիսի 1-ին «Իրավունք» թերթը հանդես եկավ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ «ԳՈՐԾ ՏՎԵՑԻՆ»» հրապարակմամբ, որտեղ խոսվում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից ՄԻԵԴ ներկայացված  հայցի մասին:  
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, արձագանքելով մեր հրապարակմանը,   գրավոր պարզաբանում է ուղարկել խմբագրություն, որտեղ ասվում է` վերոնշյալ հոդվածում ներկայացված փաստերի մի էական մասը չի համապատասխանում իրականությանը: «Մասնավորապես, հրապարակման մեջ նշվում են Դանիել Իոաննիսյանին եւ «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» անմիջականորեն վերաբերող թվով երեք փաստեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը:


1. Նյութում ասվում է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Եվրադատարան հայց է ներկայացրել` ընդդեմ Հայաստանի: Սակայն նշված կազմակերպությունը երբեք Մարդու իրավունքների Եվրոպական դատարան կամ ՀՀ սահմաններից դուրս գործող որեւէ այլ կառույցի որեւէ հայց չի ներկայացրել կամ նախապատրաստել:
2. Ասվում է, որ Դանիել Իոաննիսյանը րաֆֆիական է: Սա եւս չի համապատասխանում իրականությանը, քանի որ Դանիել Իոաննիսյանը րաֆֆիական չի, Րաֆֆի անունով որեւէ մեկի չի երկրպագում, չի անդամակցում որեւէ կառույցի, որը Րաֆֆի անունով անդամ կամ ղեկավար կունենա (այդ թվում «Ժառանգություն» կուսակցությանը): Ավելին, Դանիել Իոաննիսյանը բազմիցս հարապարակային քննադատության է ենթարկել Հայաստանի ամենահայտնի Րաֆֆիներից Րաֆֆի Հովհաննիսյանին:
3. Նշվում է, որ «Հայցը… դրույթներ է պարունակում, որոնցով առաջարկում է Եվրադատարանին ընդունել ՀՀ ոստիկանությանն այդպիսի գործողություններն արգելող վճիռ:» Դանիել Իոաննիսյանի եւ տասնյակ այլ քաղաքացիների ՄԻԵԴ ներկայացված հայցը որեւէ նման դրույթ չի պարունակում եւ չի էլ կարող պարունակել, առնվազն` քանի որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ՀՀ ոստիկանությանը ինչ-որ բան արգելելու գործառույթներով օժտված չէ:
Նշենք նաեւ, որ այն, որ մենք արծարծում ենք հրապարակման միայն այդ երեք կետերը, չի նշանակում, որ մենք համաձայն ենք «Իրավունք» թերթի խնդրո առարկա նյութի մյուս պնդումների եւ հետեւությունների հետ:
Դանիել Իոաննիսյան եւ«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ»,- ասված է  պարզաբանման մեջ:
ՀԿ-ի պարզաբանումները  որոշ հարցերի տեղիք տվեցին, որոնց պատասխանները ստանալու համար  «Իրավունքը» զրուցեց ՀԿ-ի անդամ ԴԱՆԻԵԼ ԻՈՆՆԻՍՅԱՆԻ հետ:

–Ինչո՞ւ որոշեցիք ՄԻԵԴ հայց ներկայացնել` ոչ թե ՀԿ-ի, այլ Ձեր անունից, եթե Դուք այդ  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի անդամ եք:
– Ես ֆիզիկապես տուժել եմ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողություններից, իսկ ՀԿ-ն չի տուժել: Ես եմ` որպես ՀՀ քաղաքացի ընկել ջրցանի տակ: Ես, ի դեպ, ակցիային մասնակցում էի որպես քաղաքացի, ոչ թե` ՀԿ-ի ներկայացուցիչ:
– Ֆինանսական կամ նյութական փոխհատուցում  պահանջելո՞ւ եք:
– Հիմա նման հարց դրված չէ: Հիմա միայն իրավունքների ճանաչման հարց ենք բարձրաձայնում: Ասեմ, որ փորձելու ենք  խնդիրը լուծել մեր պետական ատյաններում: Եթե  մեր պետական ատյաններում հաջողվի հասնել արդարության, ապա դիմումը ՄԻԵԴ-ից հետ կվերցնենք:
– Կմանրամասնե՞ք` կոնկրետ մեր  պետական ատյաններից ինչ քայլեր եք ակնկալում:
– Հունիսի 23-ին քրեական օրենսգրքի 164,185 258, 308,309, 334  հոդվածներով տեղի են ունեցել հանցագործություններ: ՀՔԾ-ն, սակայն, միայն երեք`164,185, 309 հոդվածներով է քրեական գործ հարուցել: Բացի այդ` ՀՔԾ-ում ընդամենը մի քննիչ է քննում այդ ահռելի գործը:  Հունիսի 23-ի դեպքերից անցել է արդեն մեկ ամիս, բայց ոչ մեղադրանք են առաջադրել, ոչ էլ որեւէ մեկին տուժող են ճանաչել:
– Ձեր պարզաբանման մեջ նաեւ գրել էիք, որ Դանիել Իոաննիսյանը րաֆֆիական չի... Բայց հանրության մի հատվածը Ձեզ ճանաչեց  հենց «Ժառանգություն» կուսակցության շնորհիվ, որի անդամ էիք Դուք: Հիմա ինչո՞ւ է Ձեզ համար «րաֆֆիական» տերմինն անընդունելի, վիրավորական, եթե  մինչ կուսակցությունը  լքելը, Ձեզ համարում էին «Ժառանգության», այսպես ասած, բրենդային երիտասարդներից մեկը:
– Ես չեմ ասում, որ դա վիրավորական է: 2 տարի է` «Ժառանգության» անդամ չեմ, թեեւ լավ հարաբերություններ ունեմ այդ թիմի մեծ մասի հետ: Ինչ վերաբերում է  «րաֆֆիական» տերմինին, ինձ երբեք րաֆֆիական չեմ  համարել: Ես «Ժառանգություն»  գնացել էի ոչ թե  Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ գաղափարի  ու թիմի համար: Անձի պաշտամունք ինձ մոտ չի եղել:
– Բայց Հայաստանում ոչ միայն «Ժառանգությանը», այլեւ  շատ կուսակցությունների նույնացնում են կուսակցության ղեկավարի հետ: Տվյալ դեպքում, ասում են` «Ժառանգություն», հասկանում են Րաֆֆի Հովհաննիսյան:
– Դա Հայաստանի խնդիրներից մեկն է, որը պետք է վերացնել: Կուսակցությունները պետք է  գաղափարի, ոչ թե անձի հետ նույնացնել:  Ինձ «Ժառանգություն» բերեց թիմի նկատմամբ համակրանքը, գաղափարը: Կուսակցությունից էլ դուրս եկա, քանի որ փոխվեց թիմի նկատմամբ համակրանքը: Գաղափարն էլ  մի քիչ տրանսֆորմացվեց:
– Թիմի ո՞ր անդամի նկատմամբ ավելի շատ փոխվեց Ձեր համակրանքը, որ դուրս եկաք կուսակցությունից:
– Դա գաղտնիք չի եղել երբեք: Երբեք չեմ սատարել Ռուբեն Հակոբյանին: Տարաձայնություններ եմ ունեցել Հովսեփ Խուրշուդյանի հետ եւ առհասարակ թիմի մոտեցումների, 2012 թ.-ի նախընտրական ցուցակի, մասամբ «Բարեւ Երեւան»  նախընտրական ցուցակի, նախագահական ընտրությունների  գործողությունների հետ:
– Նկատի ունեք «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի աղոթե՞լը ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հետ:
– Ես դա կձեւակերպեի անհետեւողականություն: Գործողությունները մի քիչ պետք է հետեւողական լինեն: Մի օրվա մեջ Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե չեմ սխալվում, 4-5 անգամ մտքափոխվեց, թե ինչ է անում: Մի դեպքում ասում էր` երթ դեպի Բաղրամյան, հետո` երթ դեպի Ծիծեռնակաբերդ, հետո աղոթել, հետո գնում ենք Բաղրամյանը գրավենք: Օրը մի քանի անգամ կարծիք փոխելը չեմ կարող սատարել:
– Ձեզ համար` որպես «Ժառանգության» նախկին անդամի, հասկանալի՞ էր մեկ ամիս առաջ ԱԺ-ում  «Ժառանգության»  պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի տարաձայնությունը` ռուսական 200 մլն դոլար վարկային համաձայնագրի վավերացման   ժամանակ:
– Մի կուսակցության տարբեր ներկայացուցիչներ կարող են տարբեր ձեւով քվեարկել, նորմալ է: Ես բազմիցս ասել եմ` Ռուբեն Հակոբյանը սուբյեկտիվ պրոռուսականություն ունի: Այդ վարկի մասին միարժեք տեսակետ չունեմ,  պայմանագիրը չեմ կարդացել:  Ազնվությամբ ասած` զարմացա, երբ Ռուբեն Հակոբյանը դեմ քվեարկեց ՀՀ-ի` ԵՏՄ-ի   անդամակցությանը: Ես սպասում էի, որ կողմ քվեարկի:
– Այդ երկու պատգամավորների տարաձայնությունից հետո կարծիք հնչեց, որ «Ժառանգությունը»` որպես միասնական միավոր, գոյություն չունի: Համաձա՞յն եք այդ տեսակետին:
– Ես չգիտեմ, քանի որ երկու տարի է, որ կուսակցության անդամ չեմ: Որպես քաղաքացի` կարող եմ ասել, որ «Ժառանգության»` որպես միասնական միավոր գոյություն  ունենալ-չունենալու հարցը զգացվեց այս տարի` ամիսներ առաջ` Բաղրամյան 26 գնալով  եւ սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելով: Զարուհի Փոստանջյանը այդ հանդիպմանը կտրականապես դեմ արտահայտվեց: Զգացվում է, որ  միասնականության խնդիր կա, բայց կողքից եմ դա ասում:
– Րաֆֆի Հովհաննիսյանի մեղավորությունը կա՞ կուսակցության միասնական չլինելու հարցում:
– Դժվար է ասել: Կան բազմաթիվ հարցեր: Եթե տեսնենք` ինչպիսին էր «Ժառանգության» թիմը 2007-ին, ինչպիսին է հիմա, էական տարբերություն կա: Միակ մարդը, ում գալը այդ թիմ դրական էր, դա, իմ կարծիքով, Թեւան Պողոսյանն է, ով կարծես թե մտադիր էլ չէ դառնալ կուսակցության անդամ:  
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված