ՄԱՐՏՈՒՆԵՑԻՆԵՐԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ԵՆ, ԻՍԿ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ` ԱՆՏԵՂՅԱԿ
Արխիվ 12-16ՄԱՐՏՈՒՆԵՑԻՆԵՐԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ԵՆ, ԻՍԿ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ` ԱՆՏԵՂՅԱԿ
Մի քանի ժամ առաջ սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացավ: Պարզվում է` մարտունեցիները (Գեղարքունիքի մարզի) հուժկու ձայն են լսել, որը պայթյուն է հիշեցրել: Արդեն իսկ տարբեր տեսակետներ են շրջանառվում, որոշ ֆեյսբուքյան օգտատերեր հավատացնում են, որ ինքնաթիռ է ընկել Վերին Գետաշենի շրջանում, մյուսները կատակում, թե Սեւանը հոգնել է պարսիկ լողացնելուց ու հետ է տալիս: Մի խոսքով խոսակցություններից տեղափոխվելով պատկան մարմինների հաղորդագրությունների ուսումնասիրությանը, մնացինք զարմացած եւ ոչ մեկ որեւէ տեղեկատվություն չի տարածել: «Իրավունքն», այնուամենայնիվ, կապ հաստատեց Գեղարքունիքի մարզի աշխատակազմի ղեկավար ՍԵՎԱԿ ԽԼՂԱԹՅԱՆԻ հետ, ով եւս լսել էր այս խոսակցությունների մասին. «Կարծես թե, բամբասանք է, ես էլ եմ լսել: Գյուղապետի հետ եմ խոսել, որ ճշտի, բայց պաշտոնական որեւէ տեղեկատվություն չկա»: Իսկ թե հնարավո՞ր է ինքնաթիռ ընկած լինի, պարոն Խլղաթյանն ընդգծեց. «Նման բան չեմ կարող ասել, քանի որ պաշտոնական նյութ չունեմ»: Իսկ Մարտունու քաղաքապետարանում ընդհանրապես ո՛չ տեսել էին, ո՛չ լսել այս մասին: Մեզ հետ զրույցում քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը հետեւյալն ասաց. «Ճիշտն ասած, Ձեզնից եմ լսում, ես նման տեղեկատվություն չունեմ, չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել, նման բան չեմ լսել»: Ի դեպ, հավելենք, որ Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունն էլ այս մասին որեւէ հաղորդագրություն չի տարածել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk