Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ

 

Հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի եւ «վեցյակի» միջեւ կնքված համաձայնագիրը նոր ջղաձգումներ առաջացրեց Թուրքիայի եւ իր փոքր եղբոր` Ադրբեջանի մոտ: Սա բնական է, քանի որ միջազգային արենայում Իրանի ակտվացումը ոչ միայն նոր վերադասավորումների պատճառ կդառնա, այլեւ կփոխի նախկին «հակակշիռների» դիրքավորումները Մերձավոր Արեւելքում եւ Անդրկովկասում: Այս ֆոնին միանգամայն հասկանալի է Ադրբեջանի կողմից հնչեցվող հերթական բայաթիների ենթատեքստը, քանի որ կարելի է ասել, որ միջազգային մակարդակով ջրվեցին նաեւ թուրք-ազերիական հակահայկական, այսպես ասած, «հավակնոտ» ծրագրերը:

Քաղաքական գիտությունների դոկտոր ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԸ նշում է, որ թուրք-ազերիական ջղաձգումները պայմանավորված են նաեւ պատմական անցյալով, քանի որ մինչեւ Իրանի իսլամական հեղափոխությունը, շահական Պարսկաստանն ունենալով արեւմտամետ կողմնորոշում` Միացյալ Նահանգների եւ Արեւմուտքի թիվ մեկ դաշնակիցն էր տարածաշրջանում, եւ շատ հարցերում գերտերությունները հենվում էին ոչ թե Թուրքիայի պարագլխի, այլ պարսից առաջնորդի վրա:
«Այդ ընթացքում Թուրքիան ոչ թե նվաստացած էր, այլ այնքան մեծ դերակատարում չուներ, ինչպես իսլամական հեղափոխությունից հետո: Արեւմուտքը Մերձավոր եւ Միջին Արեւելքում կորցնելով Իրանին` որպես դաշնակցի, իր ռազմաքաղաքական հենարանը դարձրեց Թուքիային, եւ այժմ, երբ Իրանը վերադառնում է համագործակցության արենա, բնականաբար նվազեցնում է Թուրքիայի աշխարհաքաղաքական ազդեցությունը Արեւմուտքի համար»,- ասում է քաղաքագետը:
Գ. Քեռյանի կարծիքով` Ադրբեջանի ջղաձգումներն էլ պայմանավորված են մի քանի հանգամանքով: Ադրբեջանն ու Իրանը լուրջ խնդիրներ ունեն` ինչպես Կասպից ծովի, այնպես էլ Իրանական Ատրպատական նահանգի շուրջ հնուց եկող սահմանային եւ քաղաքական հակամարտության շուրջ: Մյուս կողմից էլ` Իրան-Արեւմուտք համագործակցությունը եւ իրանական նավթի հետ կապված Արեւմուտքի ապագա պլանների իրականացումը կարող են էականորեն նվազեցնել Ադրբեջանի` որպես նավթային պետության նշանակությունը:
«Էներգետիկ անվտանգության առումով Ադրբեջանը չի կարող Արեւմուտքի համար այն դերակատարումն ունենալ ինչպիսին Իրանը, քանի որ Ադրբեջանի նավթային պաշարները զգալիորեն զիջում են Իրանին: Մյուս կողմից էլ, Իրանի կայուն պրոհայկական կողմնորոշումը թշնամաբար է ընդունվում Բաքվի կողմից: Ահա այս առումով Ադրբեջանը տխուր է, բայց այստեղ կա նաեւ մեկ այլ մարտահրավեր: Այս իրադրությունում Ադրբեջանը կարող է խորամանկ կերպով շատ արագ քայլերով գնալ հարաբերությունների սերտացման եւ խորացնել ռազմաստրատեգիական համագործակցությունը Ռուսաստանի հետ` այս կերպ փորձելով թուլացնել Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող Հայաստանի բանակցային դիրքերը»,- ասում է քաղաքագետը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված