Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

«ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ, ԱՊԱ ԴՐԱ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՐՎԱԾ»

Արխիվ 12-16

«ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ, ԱՊԱ ԴՐԱ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՐՎԱԾ»

 

Երեկ ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ  իր ասուլիսին հիմնականում խոսեց սահմանադրական բարեփոխումների թեմայով եւ նշեց, որ այս գործընթացը այս պահի ամենակարեւոր խնդիրն է: Մինչ բուն թեմային անցնելը, պատգամավորը ամփոփելով գարնանային նստաշրջանը` նշեց, որ լինելով մի շարք օրենքների եւ օրենքների նախագծերի հեղինակ` իր աշխատանքը բավարար է գնահատում:

«ՍԻՄ-Ը ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՈՒՆԻ»
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա, ըստ Հ. Բաբուխանյանի, ՍԻՄ կուսակցությունը նոր չէ, որ այդ համակարգում աշխատանքի փորձ ունի. «1992 թվականին մեր կուսակցությունը ներկայացրել է իր նախագիծը, 1993 թվականին ստեղծվել էր հայտնի կուսակցությունների վեցյակը, որը ներկայացրել է «Վեցյակի սահմանադրության» նախագիծը, որն էլ հրապարակվել է մամուլում:

«ԱՅՆ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է, ԴՈԳՄԱ ՉԷ»
Ինչ վերաբերում է նոր նախագծին, նոր փուլին, ապա ՍԻՄ-ը «Իրավունք» թերթում վերջերս ներկայացրել է իր տեսակետը` սահմանադրական բարեփոխումների  հայեցակարգի վերաբերյալ, իսկ հիմա աշխատում ենք արդեն տեքստի վրա»:
Պատգամավորը նշեց, որ նոր բարեփոխումներին ՍԻՄ-ը աջակցում է, կան առաջարկություններ, աշխատանք պետք է տարվի. «Ինչպես հայտարարվել է` այն նախագիծը, որը ներկայացված է, դոգմա չէ, քարացած երեւույթ չէ, հակառակը` դեռ կա ժամանակ` քննարկելու, առաջարկություններ ներկայացնելու, նախաձեռնությամբ հանդես գալու: Մեր կուսակցությունը եւս պատրաստվում է հանդես գալ առաջարկություններով, եւ ըստ մեզ նախագծի` որոշ կետերում ամենալավագույն ձեւակերպումները դեռ տրված չեն»:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե այս բարեփոխումները անձնական նպատակներ կամ «վերարտադրման» հնարավորություն են տալիս,- ապա ՍԻՄ նախագահը համամիտ չէ դրան. «Դա ակնհայտ շահարկում է, որովհետեւ բազմիցս ասվել է, որ խոսքը համակարգային փոփոխությունների մասին է եւ բարեփոխումների նախագիծը նպատակաուղղված է երկրի զարգացմանը եւ կայունության ապահովմանը»:
Կուսակցության նախագահը շեշտեց, որ ՍԻՄ-ը շուտով պատրաստվում է անցկացնել ներկայացուցիչների խորհրդի նիստ, որտեղ կհաստատվեն այն առաջարկությունները, որոնք կհաստատվեն ՍԻՄ-ի կողմից, որից հետո պատրաստվում են ներկայացնել հասարակության դատին:
Լրագրողի հարցին, թե որն է նախագծի ամենադրական փոփոխությունը, որոնք նկատելի են ԱԺ պատգամավորին, նշեց, որ նկատելի են մի քանիսը. «Առաջինը` երկրում կայունության ապահովման ձգտումն է, երկրում ճգնաժամային իրավիճակների բացառության հնարավորությունն է, այնուհետ` մարդու իրավունքների ոլորտում ընդլայնումը եւ հստակեցումն է, ազգային ինքնության պահպանմանն ուղղված ձեւակերպումները, ինչը շատ կարեւոր եմ համարում:
Ինչ վերաբերում է համակարգին, ապա խորհրդարանի վերահսկողական դերի ավելացումն է, միաժամանակ ընդդիմությանը տրվող լիազորություններն են, որը եւս ժողովրդավարացման գործընթացին համահունչ ձեւակերպում է»:

«ԱՅԴ ԿԵՏԻՆ ՍԻՄ-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ»
Իսկ հարցին, թե բարեփոխումների խորհրդարանական մասին վերաբերող այն դրույթը, որտեղ ասվում է, որ եթե առաջին փուլում մեծամասնություն չի ձեւավորվում, ապա տեղի կունենա երկրորդ փուլ, սակայն երկրորդ փուլ կանցնեն առավելագույն ստացած ձայներով երկու կուսակցություն կամ կուսակցության դաշինքներ, չե՞ք կարծում, որ այստեղ կա երկկուսակցական համակարգի անցման վտանգ, եւ արդյոք ճիշտ չէր լինի առաջին փուլից հետո կոալիցիոն խորհրդարան ձեւավորել. «Ասեմ, որ իրոք այդ կետը քննարկման լուրջ անհրաժեշտություն ունի, եւ դա այն կետն է, որի վերաբերյալ ՍԻՄ կուսակցությունը պատրաստվում է ավելի լավ ձեւակերպում ներկայացնել, քանի որ, ըստ մեզ, ամենալավ տարբերակը չէ, որ ընտրված է: Հասկանալի է, թե ինչու է այդպես արված. խնդիր է դրված, որպեսզի ապահովվի կայուն մեծամասնություն, ինչն էլ կարեւոր հանգամանք է, եւ Հայաստանը չէ, որ դրա հորինողի հեղինակային իրավունքն ունի: Բացի այդ, կայուն մեծամասնությունը խորհրդարանական աշխատանքի պարագայում շատ կարեւոր է, հակառակ դեպքում` մենք կարող ենք հանգել շարունակական ճգնաժամի: Ի դեպ, դրա համար նախատեսված է հենց այդ 5-7 տոկոսանոց շեմը, որպեսզի խորհրդարանը չլինի շատ ատոմիզացված, որը նույնպես բերում է ապակայուն աշխատանքի:

«ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՈՒՂԻՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԵՐԵԼՈՒ ԵՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՆԿԱՅՈՒՆ ՎԻՃԱԿԻ»
Ինչ վերաբերում է կայուն մեծամասնության ձեւավորմանը, ապա դա կարեւոր է, բայց կան այլ տարբերակներ, որոնցից մեկն էլ բոնուսային համակարգն է, որը կիրառվում է Երեւանի ավագանու ընտրություններում, եւ կան այլ տարբերակներ, որոնք կարելի է նախատեսել: Իսկ ապահովել  ընտրությունների երկրորդ փուլ, դա հենց կայունության տեսանկյունից` արդեն իսկ ավելորդություն է կարծես: Լրացուցիչ ընտրությունները բերելու են լրացուցիչ անկայուն վիճակի: Բացի դա, կարող է հանգեցնել երկու թիմերի պայքարի, ինչը բնորոշ չէ խորհրդարանական ընտրություններին, իսկ այս տարբերակով ԱԺ ընտրությունների դրականն այն է, որ բազմաթիվ ուժեր մրցում են, չկան միանձնյա պարտվողներ, եւ չկան հաղթողներ: Ձեր կարծիքով` ինչո՞ւ հրաժարվեցինք նախագահական ընտրություններից, որովհետեւ այդ  ընտրության ժամանակ կոնֆրոնտացիայի աստիճանը շատ ավելի բարձր է, քան խորհրդարանականի ժամանակ: Նախագահական ընտրությունում մեկը հաղթում է` մնացածը պարտվում են, եւ բոլոր դափնիները պատկանում են մեկին, մնացածն ունենում են պարտվածի հոգեվիճակ, ինչը շատ անգամ, իսկ Հայաստանում ամեն անգամ` սկսած 1991 թվականի ընտրություններից մինչեւ այսօր բերել է բախումների: Իսկ մենք այդքան լավ վիճակում չենք գտնվում, որ մեզ շռայլություն թույլ տանք` անցկացնել երկու ուղղակի մանդատով օժտված ընտրություններ` առավել եւս նախագահական, որի արդյունքում ամեն անգամ մի տհաճ պատմություն է տեղի ունենում: Այն վայնասունները, թե` վայ, ինչու չենք անցկացնելու 2018 թվականին նախագահական ընտրություններ, սա ես կապում եմ նրա հետ, որ որոշ մարդիկ հույս ունեին, որ այդ ժամանակ նոր ապակայունության էլեմենտ կգտնեին քաղաքական դաշտում եւ 2018 թվականին էլ կփորձեն ճոճել մեր պետականության նավակը, օգտագործել այդ ընտրությունները` կազմակերպելով նարնջագույն հեղափոխություններ, մայդաններ եւ այլն: Իսկ երբ որոշ մարդիկ ու նրանց արտասահմանյան «պատրոնները» տեսան, որ 2018 թվականի ընտրությունների շուրջ ապակայունացման փորձ սարքելը չի ստացվում, նրանց մոտ առաջ են գալիս հիսթերիկ դրսեւորումներ:  Ցավոք, մինչեւ հիմա չեմ տեսել կոնստրուկտիվ քննադատություն: Հիմնականում անձնավորված, անգամ վիրավորանքների հասնող ոչ թե քննադատություն է, այլ փնթփնթոց է»:
Թե արդյոք բարեփոխումների ընթացքում կյանքի որակը կլավանա` հարցին ՍԻՄ նախագահը պատասխանեց, որ սահմանադրական բարեփոխումները արվում են նրա համար, որ դրա հիման վրա կարողանանք զարգացնել մեր պետությունը, պետության տարբեր համակարգերը: Եթե մենք դժգոհում ենք ներկա իրավիճակից, օրինակ` դատական, գործադիր, օրենսդիր եւ այլ համակարգերից, ապա դժգոհության հետ միասին, պետք է տեսնենք` որտեղ եւ ինչ է պետք բարեփոխել, որպեսզի այն լինի ավելի արդյունավետ: Իսկ եթե ոչինչ չփոխենք, ապա ինչպե՞ս կարող ենք զարգացնել այդ ամենը: Մենք ուզում ենք բարելավում, որի արմատները դրված են սահմանադրական բարեփոխումներում, իսկ եթե չենք ուզում բարելավել` դա այլ բան է, եւ կունենանք այն, ինչ ունենք:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված