Զարմացած
Արխիվ 12-16
ՀՀ նախագահի աշխատակազմը եւ նախարարությունները պատասխանել են այն գրավոր հարցումներին, որոնք համասեռամոլների լոբբիստներն իրենց էին ուղղել դեռ մայիսի 17-ին: Նախագահի աշխատակազմի պատասխանն ընդամենը բարձրաստիճան չինովնիկների քաղաքավարի բառապաշարով կազմված բավականին երկարաշունչ միտք է, որը, պատկերավոր ասած, ցույց էր տալիս հանրահայտ ռուսական հասցեի ուղղությունը: Սակայն զարմանալի է Առողջապահության նախարարության պատասխանը, ուր նշվել էր, որ նախարարությունը գոմիկների զբաղվելու գործառույթ չունի: Զարմանալի է, մի՞թե այդ նախարարությունում մոռացել են, որ գոմիկները հիվանդ, հոգեկան շեղումներ ունեցող մարդիկ են, հետեւաբար առողջապահության համակարգի պարտքն է զբաղվել նրանց բուժմամբ: Բայց երեւի թե նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ լուրջ է ընդունել Առողջապահության համաշխարհային կազմակերպության 1991-ին կայացրած քաղաքական որոշումը` համասեռամոլությունը հիվանդությունների ցանկից հանելու վերաբերյալ: Դե, վաղն էլ այդ միջազգային կառույցը շիզոֆրենիան կհանի հիվանդությունների ցանկից, ուրեմն ինչ` պետք է խելապակասներին գժանոցներից բաց թողնենք ժողովրդի վրա՞:
Ի դեպ, շարունակելով համասեռամոլության լոբբիստների թեման, հարկ է նշել, որ նրանք աշխարհով մեկ վայնասուն են գցել, որ նոր ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ուղղակիորեն արգելում է միասեռական ամուսնությունները: Այստեղ չենք նկարագրի գոմիկական վայնասունի մանրամասները, սակայն կարձանագրենք մեր դրական զարմանքը: Ու կնշենք, եթե անգամ Սահմանադրության նոր նախագիծը բաղկացած լինի հիմնականում թերություններից, միեւնույնն է, էլի հանուն այդ մեկ կետի, գրողը տանի, արժե հանրաքվեին կողմ քվեարկել: Ինչը եւ պատրաստվում եմ անել:
Նոր Հաճնի եկեղեցու բացման արարողությանը տեղի ունեցավ մի զազրելի բան` մի խառնամբոխ ագահությամբ, իրար ձեռքից խլելով հարձակվել էր ՄԱՏԱՂԻ վրա: Կարճ ասած` գյոռմամիշներ հայոց աշխարհի: Ինչ արած, անասուն լինելն էլ մտնում է մարդու անօտարելի իրավունքների մեջ, ու ուզած-չուզած այդ իրավունքը պետք է հարգենք: Սակայն, երբ վերհիշում ենք, որ այդ իրավունքից օգտվողներն ունեն նաեւ ընտրական իրավունք, մեր մազերը զարմանալի արագությամբ սկսում են սարսափից բիզ-բիզ կանգնել: Մի բան է միայն լավ, որ նոր Սահմանադրությամբ նախատեսված 100 տոկոսանոց համամասնական համակարգը այդպիսի, կներեք արտահայտության համար, «ընտրողների» քվեարկության արդյունքը կտարրալուծի ընդհանուրի մեջ: Իսկ մեր ժողովրդի մեծամասնությունը, բարեբախտաբար, խելքը գլխին է:
Նույն եկեղեցու առնչությամբ լոնդոնասեր ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ զարմանալիորեն առիթը բաց չի թողել, որպեսզի արդարացնի աղանդավորությունը. «Երբ սոված երեխաների հայրն ու մայրը լսում են, թե ինչպես է կաթողիկոսն իր խոսքով գրողի ծոցն ուղարկում սովածներին, իրենց ոչինչ մնում անելու, բացի այն, որ նրանք էլ կաթողիկոսին ուղարկեն սովորական արոտավայր, իսկ իրենք էլ գնան այն կրոնական խմբավորումներին հարեն, որտեղ կողքինին օգնելու մշակույթով համայնքի զգացողություն է ապահովվում: Էլ մի զարմացեք ու մի քննադատեք, թե ինչու են մարդիկ աստվածություններ փոխում: Այս մարդը համազգային խայտառակություն է ու պետք է կարգալույծ արվի, քանի չի քանդել եկեղեցին: Ձեւերը թող հոգեւորականները գտնեն»: Սակայն այդ ամենում մի նենգափոխություն կա: Կաթողիկոսը ոչ թե գրողի ծոցն է ուղարկել, այլ նշել, որ հոգեւոր սննդով մարդկանց ապահովելու դեպքում արդեն սովորական սննդի հարցն էլ կլուծվի: Միանգամայն ճիշտ միտք է ու քննարկելու ենթակա է այստեղ միայն հոգեւոր սննդով ճիշտ ապահովելու ձեւերի հարցը, այլ ոչ թե բուն հարցադրումը: Ինչեւէ, երեւի թե, Ստյոպիկ Սաֆարյանը սեփական արշինով էր չափել բոլորին, երբ որոշել էր ամեն կերպ արդարացնել հավատափոխությունները:
Ինչպես հայտնի է, վերջերս Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպությունների նախագահ Արման Ղուկասյանը թվարկել է պետականության համար վտանգավոր գրանտածիծ կազմակերպություններին եւ կոչ արել պետական վերահսկողություն սահմանել ՀԿ-ների նկատմամբ: Ինչպես ռուսն է ասում` գողի գլխին գլխարկն է այրվում, եւ դրան շտապեց արձագանքել ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԸ, հայտարարելով, որ դա ռուսական հատուկ ծառայությունների արածն է. «Սա ես համարում եմ ռուսական անվտանգության ծառայությունների եւ նրանց քաղաքական շրջանակների ուղղակի սպառնալիք` արդեն Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունների եւ նրանց գործունեության նկատմամբ»: Սակայն վայրկյաններ անց նա հաստատում է իր իսկ հակապետական էությունը: Սաքունց լինեմ, թե սուտ եմ ասում, համոզվեք ինքներդ. «Եթե ես ունենամ հնարավորություն, ապա անպայման կանեմ, որովհետեւ գունավոր հեղափոխությունն այն ճանապարհն է, որն իրականացնում է իշխանության գործունեության որակական փոփոխություն, երբ իշխանությունն իրեն դնում է օրենքից դուրս»: Անշուշտ, պետք է նշենք, որ առանց ռուսական կառույցների օգնության էլ, ի զորու ենք մեր երկիրը մաքրել տարատեսակ սաքունցներից, եւ պետք էլ չէ որեւէ այլ պետության հատուկ ծառայությունների օգնություն, այլապես սաքունցների մի սորտը կփոխվի մյուսով, ու ուրիշ ոչինչ:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk