Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ԱԳՆ ԱՐԴԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԽՆԴՐՈՎ»

Արխիվ 12-16

«ԱԳՆ ԱՐԴԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԽՆԴՐՈՎ»

Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանը երեկ տեղեկատվություն է տարածել, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում գտնվող Սուրբ Հարություն հայկական եկեղեցու եւ դրան հարակից հայկական գերեզմանատան նկատմամբ ոտնձգություններ են իրականացվում:  ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ  նախարարությունը տեղյակ է  խնդրի մասին եւ այն ուսումնասիրում է: Թե կոնկրետ ինչ քայլեր են արվում, Բալայանը չմանրամասնեց:
Ի դեպ, Մոլդովայում արդեն մեկ տարի է, որ Հայաստանը դեսպան չունի: Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ է դեսպանի պաշտոնը թափուր, ե՞րբ կունենանք դեսպան: Ի պատասխան մեր այս հարցերին` ԱԳՆ մամլո խոսնակը խորհուրդ տվեց ընթերցել Սահմանադրությունը, ապա հիշեցրեց` Մոլդովայում Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն չունի:
Փորձեցինք կապ հաստատել նաեւ Մոլդովայի հայկական համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանի հետ, սակայն կապ  հաստատել այդպես էլ չհաջողվեց:

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ