ԲՀԿ-ՈՒՄ «ՊԱԽՄԵ՞Լ Է»
Արխիվ 12-16ԲՀԿ-ՈՒՄ «ՊԱԽՄԵ՞Լ Է»
Հակառակ ամռան տապին նոր կուսակցությունների ակտիվությանն ու հին կուսակցությունների վերակազմավորմանը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու այս քաղաքական ուժին հավատարիմ մնացած պատգամավորները իրենց լիարժեք հանգստի են տվել: Արդեն մի քանի օր է, ինչ չի հաջողվում կապ հաստատել ԲՀԿ-ական պատգամավորների հետ ու այս կամ այն քաղաքական հարցի շուրջ որեւէ տեսակետ պարզել: Ինչեւէ, եթե մեկ օր առաջ պարզ էր լռության պատճառը, քանի որ մեծամասամբ բոլորը գտնվում էին Նոր Հաճնում` Սբ. Ամենափրկիչ եկեղեցու բացմանը, իսկ հետո «Փարավոն» ռեստորանային համալիրում խնջույքի, ապա երեկ որեւէ կերպ մեր բազմաթիվ զանգերը անպատասխան թողնելը, բոլորովին անհասկանալի է: Իհարկե, եթե ԲՀԿ-ում «պախմել» չեն հայտարարել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk