ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԴՐԱՄՈՎ ԵՎ ԴՈԼԱՐՈՎ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԴՐԱՄՈՎ ԵՎ ԴՈԼԱՐՈՎ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ
Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից «Իրավունքը» տեղեկանում է, որ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտարարագրել է 8.365.804.28 դրամ եւ 350.000 դոլար: Տարվա վերջում ԿԲ նախագահի տեղակալի ազգային արժույթով ամրագրված դրամական միջոցներն ավելացել են` 3.542.290 դրամից 8.365.804.28 դրամի հասնելով:
Նախորդ տարի պաշտոնյան եկամուտներ ստացել է ոչ միայն իր աշխատավարձից, այլեւ փոխառություններից (20.000$, 125.000 դրամ): Ընդհանուր առմամբ` Ներսես Երիցյանի եկամուտները 2014-ին կազմել են 25.915.467 ՀՀ դրամ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk