Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱԿԱՏ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱԿԱՏ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅԱՄԲ

 

22 տարի առաջ մեր զորքերը մտան Աղդամ` վնասազերծելով հակառակորդի հարձակման կարեւորագույն հենակետը եւ կանխորոշելով պատերազմի ելքը: Դա առավել քան կարեւոր է հիշեցնել այսօր, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի «բզբզալուց» հետո հակառակորդը անմիջապես ակտիվացավ: Դե ինչ, այն, ինչ եղել է Աղդամի հետ 22 տարի առաջ, կենդանի հիշեցում է մազութային սուլթանատին, թե ինչ է պատահում ադրբեջանական քաղաքների հետ` ի պատասխան ռազմական ագրեսիայի: Հա, ի դեպ, կարծես թե, արդեն նաեւ սպառվելուն են մոտ Արցախում լայնորեն կիրառվող «Աղդամի կուբիկներ» կոչվող շինանյութի պաշարները...

ԱՄՆ-Ի ՀԵՏ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է ԵՎ ԼԵՎՈՆ ԱԿՈՊԻՉԸ
Ջեյմս Ուորլիքի սադրիչ հայտարարություններին հետեւել է ՀԱԿ-ի եւ վերջինիս առաջնորդի ակտիվացումը: Լեւոն Տեր-Պետրոսյանը շտապել է վազել ամերիկյան քայքայիչ հաստատություններից մեկը: Ըստ պաշտոնական հաղորդագրության. «ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Միխայիլ Լինկի հետ, որի ընթացքում Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ընտրությունների թեմային, դրանց կեղծումը դիտելով, որպես Հայաստանի բնականոն զարգացման հիմնական խոչընդոտ»:

Առաջին նախագահն անդրադարձել է նաեւ իշխանությունների կողմից մշակված ընտրակեղծարարության մեխանիզմներին` նկատելով, որ կեղծվող ընտրությունների վերաբերյալ միջազգային հանրությունը միշտ չէ, որ պատշաճ գնահատականներ է տալիս: Քննարկվել է նաեւ Սահմանադրության փոփոխությունների հարցը: Տեր-Պետրոսյանը նշել է, որ նախագիծը պարունակում է մի շարք հակաժողովրդավարական դրույթներ` առանձնահատուկ շեշտելով դրանում առկա անձնիշխանության ամրապնդման միտումները: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը, Վահագն Խաչատրյանն ու Վլադիմիր Կարապետյանը»:
Ու նաեւ ՀԱԿ-ը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ` սահմանադրական բարեփոխումների նախագծի դեմ: Հայտարարությունն սկսվում է մերկապարանոց պնդումից. «2015թ. հուլիսի 15-ին իշխանությունները հրապարակեցին սահմանադրական փոփոխությունների, իսկ իրականում` նոր Սահմանադրության նախագիծը: Նախագծի բովանդակությունն ապացուցում է Հայ Ազգային Կոնգրեսի եւ ուրիշների այն կանխատեսումը, որ, խորհրդարանական համակարգի անցման քողի տակ, Սերժ Սարգսյանի միակ նպատակը նախագահի պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքի շրջանցումն է եւ իր հակաժողովրդավարական ռեժիմի վերարտադրության ապահովումն ու հավերժացումը: Ծրագրված է խնդիրը լուծել Ազգային ժողովում ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնությունը սահմանադրորեն երաշխավորելու եւ Սերժ Սարգսյանի ձեռքում բացառիկ լիազորություններով օժտված Ազգային ժողովի նախագահի եւ Հանրապետական կուսակցության գենսեկի պաշտոնները մեկտեղելու միջոցով»: Մի կողմ թողնենք վերլուծության հավակնող շարադրանքը կետերի վերաբերյալ եւ ընդամենն անդրադառնանք, թե կոնկրետ ինչ է առաջարկում ՀԱԿ-ը. «Երկրին սպառնացող վտանգից խուսափելու միակ ճանապարհը քաղաքական ուժերի եւ ընդհանրապես ամբողջ հասարակության համախմբումն ու դիմադրության լայն ճակատի ստեղծումն է: Հայ Ազգային Կոնգրեսը իր բոլոր ուժերն ու հնարավորությունները կներդնի դիմադրության այդ ճակատը ձեւավորելու համար եւ կոչ է անում քաղաքական եւ հասարակական բոլոր միավորներին, մի կողմ դնելով տարաձայնությունները` միանալ պայքարին: Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ Հայաստանի պետականությանը սպառնացող այս վտանգը համազգային դիմադրության եւ հակազդեցության կարժանանա ողջ աշխարհի հայության կողմից: Մենք դիմում ենք նաեւ միջազգային կազմակերպություններին` որեւէ կերպ չաջակցել Հայաստանի իշխանության այս արկածախնդրությանը` այն համարելով հակաժողովրդավարական նախաձեռնություն եւ Հայաստանում բռնապետություն հաստատելու փորձ»:
Կարճ ասած` ամեն ինչ պարզ է` անդրօվկիանոսյան տիկնիկավարների հրահանգով եւ օժանդակությամբ նրանց կամակատար ուժերը փորձելու են անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանում կառավարման համակարգը չփոխվի:

«ՄԱՅԴԱՆ 2018» ՆԱԽԱԳԻԾԸ
ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանելով ՀԱԿ-ի եւ ԼՏՊ-ի քայլերը` նույնիսկ ինչ-որ տեղ ողջունեց դրանք. «Նախկինում սահմանադրական բարեփոխումների քննարկումը մերժող ուժն այսօր արդեն քննարկում է Սահմանադրության նոր նախագիծը»: «Քաղաքական բազմակարծություն է, չենք էլ ակնկալում, որ բոլոր քաղաքական ուժերը կողմ կլինեն սահմանադրական բարեփոխումներին: Պետք է նշեմ, որ ՀԱԿ-ն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջընթաց են ապրել: Այսօրվա նրանց հայտարարությունը, վերլուծություններ անելը, իրավական գնահատականներ հնչեցնելը նշանակում է, որ ՀԱԿ-ը մտել է բովանդակային քննարկման մեջ»,- ասաց Շարմազանովը:
Ինչու է ՀՀԿ-ն այդպես սառնասրտորեն վերաբերվում ՀԱԿ-ի քայլերին` թերեւս այն պատճառով, որ որպես քաղաքական ուժ` ՀԱԿ-ը ամբողջովին վարկաբեկված եւ լուսանցք մղված միավոր է: Ինչ վերաբերում է այլ ընդդիմադիր ուժերին, ապա սահմանադրական բարեփոխումների դեմ կարծիքներ հնչեցնում են երկրորդ, երրորդ, չորրորդ էշելոնների գործիչները, իսկ բուն կուսակցություններն առայժմ ձեռնպահ են մնում կարծիք հայտնելուց: Հատկապես կարեւոր է խոշոր ընդդիմադիր ուժերի` ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի զսպվածությունը եւ սպասողական դիրքորոշումը: Ի դեպ, ԲՀԿ-ի` ամբողջ կազմով Նոր Հաճնի եկեղեցու բացմանը ներկայանալը (ուր ներկա էին երկրի նախագահն ու կաթողիկոսը) ցույց է տալիս նաեւ այն, որ ԲՀԿ-ի ակնհայտ քոչարյանական թեւը, ի դեմս Վարդան Սիվիլիթասիչի եւ այլոց, նույնպես առայժմ սպասողական դիրք են գրավել: Եվ Նոր Հաճնի միջոցառումը կարելի է համարել նաեւ արձանագրումն այն իրողության, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այժմ ամբողջովին գրավում է այն դիրքը, որը «չգրված օրենքով» իշխանական համակարգում նախատեսված է ցանկացած խոշոր  գործարարի համար:
Բայց ամենասանձարձակ քարոզչությունն ընդդեմ Սահմանադրության, շարունակվում է: Նաեւ լայն շրջանառության մեջ դրվել է քաղաքական միֆը, իբր Վլադիմիր Պուտինի անմիջական աջակցությամբ Ռոբերտ Քոչարյանը շատ շուտով կվերադառնա մեծ քաղաքականություն: Իրականությունն այն է, որ նախնական տվյալներով` Ռոբերտ Սեդրակիչը լռությունը կընդհատի օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին, սակայն բավականին մեծ է հավանականությունը, որ միգուցե նախընտրելի համարի լռությունը չընդհատի էլ: Ամեն ինչ կախված է իրավիճակից:
Իսկ հիմա` թե ինչու է այդպես կատաղորեն ծավալվում պայքարը սահմանադրական բարեփոխումների դեմ: Իհարկե, Ռոբերտ Սեդրակիչը կուզեր 2018-ին սպիտակ ձիով վերադառնալ իշխանության` որպես նախագահ, սակայն դա ո՛չ միակ, ո՛չ էլ նույնիսկ հիմնական դրդապատճառն է: Քարոզչական թեզը իբր սահմանադրական բարեփոխումը անհրաժեշտ է Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանության վերարտադրության համար, ոչ մի քննադատության չի դիմանում: Առանց Սահմանադրություն փոխելու էլ, ներկայիս վարչակարգը վերարտադրվելու բոլոր հնարավորություններն ունի, առավել եւս հաշվի առնելով եւ չկրկնելով նախորդ վարչակարգերի սխալները: Նաեւ, եթե ենթադրենք, որ որեւէ ուժ բավարար ներուժ կունենա վերցնել իշխանություն (ասենք, թեկուզ Արթուր Բաղդասարյան-Արա Աբրահամյան-Ռոբերտ Քոչարյան եռյակի տարբերակով), ապա նոր Սահմանադրությունով էլ ոչինչ չի խանգարի կիրառել այդ ներուժը` ԱԺ մեծամասնություն վերցնելու ու դրանով իշխանությանը տիրելու գործընթացին:
Ամենաէական փոփոխությունը, որ նախատեսում է նոր Սահմանադրությունը, ոչ թե երկու, այլ մեկ համապետական ընտրության անցկացումը: Ու վերացվում է այնպիսի կատեգորիան, ինչպիսին է հույժ անձնավորված նախագահական ուղղակի ընտրությունը:
Ինչ է ցույց տալիս մեր երկրի նորագույն պատմությունը: Այն պարզ իրողությունը, որ մեր բոլոր նախագահական ընտրությունները բերել են հանրության ծայրահեղ բեւեռացմանը, շեշտակի բարձրացրել բախումների ու ապակայունացման հավանականությունը: Միակ բացառությունը 1991-ն էր, քանզի մինչ այդ, կոմունիստներն արդեն ամբողջովին  անձնատուր էին եղել ՀՀՇ-ին, եւ Տեր-Պետրոսյանին հակադրվող մեծ ռեսուրսներով օժտված ուժ չկար: Իսկ մյուս ընտրությունները շատ լարված էին` բախումներ եղան 1996-ին, 1998-ին բախումներ չլինելու հանգամանքը պայմանավորված էր բացառապես Կարեն Դեմիրճյանի անձնական կամքով, 2003-ին բանը հասավ ոչ միայն բախումների (որոնց գագաթնակետը Բաղրամյան պողոտայում էր մեկ տարի անց), այլեւ Սահմանադրական դատարանը ստիպված եղավ աննախադեպ որոշումներ կայացնել: 2008-ի ընտրություններին եղան զոհեր, 2013-ին առճակատման մթնոլորտը շատ ուժեղ էր, ու հետընտրական փուլում թերեւս Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական թուլությունը խանգարեց մայդանի սանձազերծմանը:
Սակայն  խորհրդարանական ընտրություններին այդպիսի սուր վիճակներ չեն ստեղծվում: Նույնիսկ ամենաահավոր կեղծիքներով անցկացված 1995-ի ընտրությունները սուր իրավիճակների չբերեցին: Պատճառը բավականին պարզ է: Նախագահական ընտրություններում ընդամենը մեկ հաղթող կա, մնացածը պարտված են, ու, բնականաբար, հեշտ է ստեղծել հակադրվելու եւ առճակատվելու տրամադրություն: Իսկ խորհրդարանական ընտրություններում հաղթողները շատ են: Եթե իշխանական կուսակցության համար հաղթանակ է մեծամասնություն վերցնելը, ապա մյուս մասնակիցների համար հաղթանակ է որոշակի տոկոս վերցնելը, որոշ կուսակցությունների համար մեծագույն նվաճում է անցողիկ շեմն անցնելը, լինում են նաեւ կուսակցություններ, ում համար հաղթանակ է դաշինքային ցուցակով ընդամենը մեկ պատգամավոր ունենալը: Ճիշտ է, աշխարհում առկա է փորձառությունը եւ խորհրդարանական ընտրություններից հետո մայդան եփելու, սակայն Հայաստանում դա չի աշխատում: Մեր երկրում շատ ուժեղ է անհատական եւ խմբակային էգոիզմի գործոնը:
Հետեւաբար, մնում է գալ եզրակացության, որ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին որոշ ուժերի համար գերնպատակ է դարձել ոչ թե ընտրությունների միջոցով իշխանություն վերցնելը, այլ ցանկացած գնով պահպանել նախագահի ուղղակի ընտրության առճակատումային մոդելը: 2018-ին նրանց պետք է այդ առճակատումը մայդան սարքելու համար, որպեսզի հեղաշրջումով հնարավոր լինի «քեռի Սեմի» կամակատար վարչախումբ (ավելի ճիշտ` խունտա) կարգել երկրի ղեկին ու 180 աստիճանով շուռ տալ Հայաստանի աշխարհաքաղաքական-քաղաքակրթական ընտրությունը:
Իսկ ինչու հենց հիմա շտապեցին սրել իրավիճակը Արցախի շուրջ եւ խաղի մեջ մտցնել ծեր աղվես Տեր-Պետրոսյանին` ժամանակն է սուղ: Բազմաբեւեռ աշխարհակարգը գնալով դառնում է ավելի ու ավելի անշրջելի, ավելի ու ավելի անշրջելի է դառնում եւ Հայաստանի ընտրությունը: Հա, ի դեպ, նաեւ կարեւոր դետալ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եկել էր հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ, քանզի Հայաստանն է ստանձնում ՀԱՊԿ-ի նախագահությունը: Ու նաեւ նոր հզոր սպառազինություններով մեր երկրի հագեցումը բավականին մեծ տեմպ է հավաքում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված