ՕՊԵՐԱՏԻՎ
Արխիվ 12-16ՕՊԵՐԱՏԻՎ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 12-ը:
Բացահայտվել է խարդախության և գողության` 4-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝