«ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՔՐՈՆԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ». ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Արխիվ 12-16«ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՔՐՈՆԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ. ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ». ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
http://www.armworld.am/detail.php?paperid=5122&pageid=156890&lang=
Մեր զրուցակիցը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ է:- Սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ մտքերի փոխանակությունն արդարացնո՞ւմ է ձեր սպասելիքները. բովանդակային լուրջ բանավեճի, շահագրգիռ քննարկումների հեռանկար տեսնո՞ւմ եք։
- Ցավոք, ինչպես կես տարի առաջ, երբ հրապարակվել էր բարեփոխումների հայեցակարգը, այնպես էլ հիմա, բանավեճն ընթանում է շատ պարզունակ մակարդակով։ Փոփոխությունների նախագծի նախնական տեքստի հրապարակումը, նախագահի հայտարարությունը, որ չի հավակնում ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ նախագահի պաշտոններին, սահմանադրագետների մեկնաբանությունները եւ բացատրությունները, ըստ էության, ոչինչ չեն փոխել մեր, այսպես կոչված, ընդդիմադիր գործիչների մտակաղապարներում։ Նրանց «դիրքորոշումը» մնում է անփոփոխ՝ մերժել իշխանությունների ամեն մի նախաձեռնություն, անկախ նրանից, թե դրանով ինչ խնդիր է լուծվում։
Այս պարագայում առողջ բանավեճի մասին խոսելն անիմաստ է. հայրենի ընդդիմադիրները չեն խոսում համակարգի արդյունավետության, համակարգային փոփոխությունների անհրաժեշտության, մարդու իրավունքների ոլորտում, դատական համակարգում առաջարկվող բարեփոխումների կարեւորության մասին։ Ընդամենը ասում են՝ դեմ ենք սահմանադրության բարեփոխմանը, որովհետեւ դա այսինչին օգուտ է, այնինչին՝ վնաս։
Այս մակարդակով են աշխատում, դրա համար էլ չեն կարողանում 10 հոգի հավաքել, հանրահավաք կազմակերպել կամ ընտրություններում համապատասխան ձայներ հավաքել. մնում է՝ չուզողություն անել, փնթփնթալ եւ մեղադրել իշխանություններին հնարավոր ու անհնար բոլոր մեղքերի մեջ։
Ես էլ ունեմ հարցեր, որոնց շուրջ պատրաստ եմ բանավիճել, բայց խոսքը առարկայական քննադատության մասին է։ Կարծում եմ, ընդդիմության հիստերիկ հակազդեցության պատճառը բոլորովին այլ հարթության վրա պետք է փնտրել. ոմանք երեւի թե հույս ունեին 2018թ. երկիրը տանել «մեծ ցնցումների»՝ աչքի առաջ ունենալով նախագահական ընտրությունների փորձը՝ 1991 թվականից մինչեւ 2013թ.։
- Հաշվի առնելով, որ խորհրդարանական կառավարման համակարգում «առաջին ջութակի» դերը վերապահվում է Ազգային ժողովին, մտավախություն չունե՞ք, որ առճակատումն այս դեպքում էլ կտեղափոխվի խորհրդարանական ընտրությունների ոլորտ։
-Ամեն մի ընտրություն ընդհանրապես առճակատման որոշակի տարր է պարունակում։ Այլ հարց է, թե ինչ աստիճանի է այդ առճակատումը։
Ակնհայտ է, որ նախագահական ընտրությունների ժամանակ կոնֆրոնտացիայի մակարդակը չափազանց բարձր է, որովհետեւ այդ ընտրություններում մեկը հաղթում է, մնացածը պարտվում են։ Բոլոր դափնիները բաժին են ընկնում հաղթողին, մյուսները ոչինչ չեն ստանում, եւ հասարակությունը կիսվում է երկու հակամարտ հատվածի, ինչը շատ վտանգավոր է հատկապես Հայաստանի նման փոքր երկրի համար, որ երաշխավորված չէ արտաքին ազդեցություններից։
Խորհրդարանական ընտրություններում մասնակիցների մի մասը ավելի շատ ձայն է հավաքում, մյուսները՝ ավելի քիչ, բայց այնպես չէ, թե մեկը հաղթում է, մյուսները՝ պարտվում։ Այսօր խորհրդարանում ունենք 6 խմբակցություն, ՀԱԿ-ում ներկայացված են մի քանի կուսակցություններ, ՀՀԿ խմբակցությունը, կարելի է ասել, 6 կուսակցությունների դաշնություն է, «Ժառանգությունը» խորհրդարան է մտել որպես երկու քաղաքական ուժերի դաշինք. մոտ մեկուկես տասնյակ կուսակցություն այս կամ այն չափով ներգրավված է օրենսդիր մարմնի աշխատանքներում։
Այո, խորհրդարանում կա քաղաքական մեծամասնություն՝ ի դեմս Հանրապետականի, բայց դա չի նշանակում, թե մյուսները ձախողվել են՝ մնացել են ձեռնունայն։ Այսինքն՝ խորհրդարանական ընտրություններում գործում է ոչ թե «բոլորը մեկի դեմ», այլ՝ «բոլորը բոլորի դեմ» սկզբունքը, եւ դա արդեն իսկ մեղմում է առճակատման աստիճանը։
Խորհրդարանական ընտրություններում մասնակիցների մի մասը ավելի շատ ձայն է հավաքում, մյուսները՝ ավելի քիչ, բայց այնպես չէ, թե մեկը հաղթում է, մյուսները՝ պարտվում։ Այսօր խորհրդարանում ունենք 6 խմբակցություն, ՀԱԿ-ում ներկայացված են մի քանի կուսակցություններ, ՀՀԿ խմբակցությունը, կարելի է ասել, 6 կուսակցությունների դաշնություն է, «Ժառանգությունը» խորհրդարան է մտել որպես երկու քաղաքական ուժերի դաշինք. մոտ մեկուկես տասնյակ կուսակցություն այս կամ այն չափով ներգրավված է օրենսդիր մարմնի աշխատանքներում։
Այո, խորհրդարանում կա քաղաքական մեծամասնություն՝ ի դեմս Հանրապետականի, բայց դա չի նշանակում, թե մյուսները ձախողվել են՝ մնացել են ձեռնունայն։ Այսինքն՝ խորհրդարանական ընտրություններում գործում է ոչ թե «բոլորը մեկի դեմ», այլ՝ «բոլորը բոլորի դեմ» սկզբունքը, եւ դա արդեն իսկ մեղմում է առճակատման աստիճանը։
- «Կայուն մեծամասնություն» ասածը որքանո՞վ է տեղավորվում խորհրդարանական կառավարման, ժողովրդավարության մասին ձեր պատկերացումների մեջ։
- Մեր խնդիրն է՝ երկիրը հնարավորինս զերծ պահել ցնցումներից, քաղաքական ճգնաժամերից եւ այլն։ Սա մեզ համար պետք է լինի գերնպատակ՝ պատերազմի, շրջափակման մեջ գտնվող երկիրը չի կարող իրեն անընդհատ ճգնաժամային իրավիճակներում հայտնվելու շքեղություն թույլ տալ։ Քաղաքականության մեջ ընդունված պրակտիկա է՝ ընտրություններում առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժը ստանում է նաեւ կայուն մեծամասնություն խորհրդարանում։ Իսկ մեխանիզմները կարելի է քննարկել։
Ընտրությունների երկրորդ փուլը, իմ կարծիքով, լավագույն տարբերակը չէ։ Երկրորդ փուլ՝ նշանակում է եւս մեկ ընտրություն, իսկ դա կարող է լրացուցիչ լարվածության, անկայունության աղբյուր դառնալ, ինչը մեզ ամենեւին պետք չէ։ ՍԻՄ-ը քննարկում է այդ խնդիրը, եւ գուցե առաջարկենք այլ մեխանիզմներ, օրինակ, Երեւանի ավագանու ընտրություններում կիրառվող մոտեցումը, երբ առավել շատ ձայներ հավաքած կուսակցությունը «բոնուս» է ստանում՝ լրացնելով 50+1 տոկոսի շեմը։
-Համաձայնեք, որ դրանում որոշակի արհեստականության տարր կա։
- Գիտեք ինչ, մենք ստեղծում ենք մարմին, որը պետք է կառավարի երկիրը։ Պատկերացրեք, որ քաղաքական ուժերից մեկը ստացել է 49 տոկոս ձայն, մյուսը՝ 5 տոկոս, իրար հետ ստեղծում են կոալիցիա, եւ այդ 5 տոկոսը սկսում է թելադրել 49 տոկոս ստացած ուժին, նույնիսկ շանտաժի ենթարկում՝ պահանջելով պորտֆելներ, եւ հարաբերական մեծամասնություն ունեցող կուսակցությունը ստիպված է ենթարկվել դրան, որպեսզի կարողանա որոշումներ անցկացնել, ընդունել օրենքներ, կազմել կառավարություն եւ այլն։
Ընդդիմադիր ուժերն էլ չեն կարողանում իրար հետ լեզու գտնել, միավորվել եւ անցկացնել վարչապետի իրենց թեկնածուին, արդյունքում հայտնվում ենք խորհդարանական ճգնաժամի մեջ։
Հարց եմ տալիս՝ ի՞նչն է ավելի լավ. 49 տոկոս հավաքած ուժին 1-2 տոկոս բոնուս տալ եւ ապահովել կայուն մեծամասնությո՞ւն, թե՞ թույլ տալ, որ 5 տոկոս ստացած ուժը անընդհատ շանտաժի ենթարկի մեծամասնությանը, պաշտոններ ուզի, չստանալու դեպքում անցնի ընդդիմության կողմը եւ ստեղծի պառլամենտական ճգնաժամ։ Երկրի համար ո՞րն է ավելի շահեկան՝ կայունությո՞ւնը, թե՞ այդ 5 տոկոսի քմահաճույքներին ենթարկվելը։
Այսինքն՝ մենք մի կողմից ստեղծում ենք կայուն մեծամասնություն, մյուս կողմից՝ ընդդիմությանը տալիս ենք նոր լծակներ՝ ԱԺ փոխնախագահի պաշտոն, ժամանակավոր քննիչ հանձնաժողովներ ստեղծելու, օրգանական սահմանադրական օրենքների ընդունման վրա ազդելու հնարավորություն եւ այլն։ Սա շատ հավասարակշիռ, հասարակությանը համախմբման տանող համակարգ է։
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ օրաթերթ`ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝