Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ ՄԻԵԴ-ԻՑ ԵՏ ԿՎԵՐՑՆԻ ԻՐ ԴԻՄՈՒՄԸ, ԵԹԵ…

Արխիվ 12-16

ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ ՄԻԵԴ-ԻՑ ԵՏ ԿՎԵՐՑՆԻ  ԻՐ

ԴԻՄՈՒՄԸ, ԵԹԵ…

 

«2015 թվականի հուլիսի 1-ին«Իրավունք» թերթը հանդես եկավ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ «ԳՈՐԾ ՏՎԵՑԻՆ»» հրապարակմամբ, որտեղ խոսվում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից ՄԻԵԴ ներկայացված  հայցի մասին:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, արձագանքելով մեր հրապարակմանը,   գրավոր պարզաբանում է ուղարկել խմբագրություն, որտեղ ասվում է`վերոնշյալ հոդվածում ներկայացված փաստերի մի էական մասը չի համապատասխանում իրականությանը: «Մասնավորապես, հրապարակման մեջ նշվում են Դանիել Իոաննիսյանին եւ «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» ամինջականորեն վերաբերվող թվով երեք փաստեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը՝

1. Նյութում ասվում է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Եվրադատարան հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի: Սակայն նշված կազմակերպությունը երբեք Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան, կամ ՀՀ սահմաններից դուրս գործող որեւէ այլ կառույցի որեւէ հայց չի ներկայացրել կամ նախապատրաստել:

2. Ասվում է, որ Դանիել Իոաննիսյանը րաֆֆիական է: Սա եւս չի համապատասխանում իրականությանը, քանի որ Դանիել Իոաննիսյանը րաֆֆիական չի, Րաֆֆի անունով որեւէ մեկի չի երկրպագում, չի անդամակցում որեւէ կառույցի, որն Րաֆֆի անունով անդամ կամ ղեկավար կունենա (այդ թվում՝ «Ժառանգություն» կուսակցությանը): Ավելին, Դանիել Իոաննիսյանը բազմիցս հարապարակային քննադատության է ենթարկել Հայստանի ամենահայտնի Րաֆֆիներից Րաֆֆի Հովհաննիսյանին:

3. Նշվում է, որ «Հայցը … դրույթներ է պարունակում, որոնցով առաջարկում է Եվրադատարանին ընդունել ՀՀ ոստիկանությանն այդպիսի գործողություններն արգելող վճիռ:» Դանիել Իոաննիսյանի եւ տասնյակ այլ քաղաքացիների ՄԻԵԴ ներկայցված հայցը որեւէ նման դրույթ չի պարունակում եւ չի էլ կարող պարունակել, առնվազն քանի որ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը ՀՀ ոստիկանությանը ինչ-որ բան արգելելու գործառույթներով օժտված չէ:

Նշենք նաեւ, որ այն, որ մենք արծարծում ենք հրապարակման միայն այդ երեք կետերը, չի նշանակում, որ մենք համաձայն ենք «Իրավունք» թերթի խնդրո առարկա նյութի մյուս պնդումների եւ հետեւությունների հետ:
Դանիել Իոաննիսյան եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ»,- ասված է  պարզաբանման մեջ:

Հիշեցնենք` Դանիել Իոաննիսյանի  հունիսի 29-ի դիմել էր ՄԻԵԴ, քանի որ մտավախություն ուներ, թե հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ կիրառված  ոստիկանական գործողությունները` բռնությունները ցուցարարների եւ լրագրողների հանդեպ կարող է կրկնվել:

ՀԿ-ի պարզաբանումները  որոշ հարցերի տեղիք տվեցին, որոնց պատասխանները ստանալու համար «Իրավունքը» զրուցեց ՀԿ-ի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ:

- Դանիել, ինչո՞ւ որոշեցիք ՄԻԵԴ հայց ներկայացնել ոչ թե ՀԿ-ի, այլ Ձեր անունից, եթե Դուք այդ  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի անդամ եք:

- Ես ֆիզիկապես տուժել եմ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողություններից, իսկ ՀԿ-ն չի տուժել: Ես եմ, որպես ՀՀ քաղաքացի ընկել ջրցանի տակ: Ես, ի դեպ, ակցիային մասնակցում էի որպես քաղաքացի, ոչ թե ՀԿ-ի ներկայացուցիչ:

- Ձեր դիմումը ՄԻԵԴ-ը վարույթ ընդունե՞լ է:

- Դիմումը վարույթում է: Մեր պահանջը իրավունքների ճանաչման պահանջ էր: Երբ մենք հայցը ներկայացրինք ՄԻԵԴ, վտանգ կար, որ հունիսի  23-ի դեպքերը, ինչպես ասում էր Վլադիմիր Գասպարյանը`ՀՀ ոստիկանապետը, կարող էր ավելի  խիստ կրկնվել:  Հինգ հոգի հունիսի 23-ին հայտնվեց ՀՀ վերակենդանացման բաժանմունքում: Փառք աստծու, զոհեր չունեցանք: Քանի որ  մեր պետական ատյանները դանդաղ էին շատ գործում (ՀՔԾ-ը տասն օր շարունակ քրեական գործ չէր հարուցում), իսկ ցանկացած օր  ցուցարարների կողքին կանգնած ոստիկանության ծանր տեխնիկան կարող էր գործածվել, պետք էր փորձել նոր հնարավոր ձեւով կանխել բախումները:

- Դուք կարծում էիք, որ ՄԻԵԴ-ն այդ ընթացքում իրո՞ք կարող էր ինչ-որ քայլեր ձեռնարկել:

ՄԻԵԴ-ը չի կարող արգելել կա թույլատրել ՀՀ ոստիկանությանն ինչ-որ բան, բայց իրավիճակը  հայտնվեց ՄԻԵԴ-ի   մոնիտորինգի տակ: Կառույցը սկսեց բացատրություն պահանջել ՀՀ  իշխանությունից, որը զսպեց  ոստիկանությունը հունիսի 28-ին ուժ չկիրառել:

- Ֆինանսական կամ նյութական փոխհատուցում  պահանջելո՞ւ եք:

- Հիմա նման հարց դրված չէ: Հիմա միայն իրավունքների ճանաչման հարց ենք բարձրաձայնում: Ասեմ, որ փորձելու ենք  խնդիրը լուծել մեր պետական ատյաններում: Եթե  մեր պետական ատյաններում հաջողվի հասնել արդարության, ապա դիմումը ՄԻԵԴ-ից հետ կվերցնենք:

- Կմանրամասնեք` կոնկրետ մեր  պետական ատյանները ինչ քայլեր պետք է  ձեռնարկեն:

- Հունիսի 23-ին քրեական օրենսգրքի 164, 185 258, 308,309, 334 հոդվածներով տեղի է ունեցել հանցագործություններ: ՀՔԾ-ն, սակայն,միայն երեք հոդվածներով` 164, 185, 309 հոդվածներով է քրեական գործ հարուցել: Բացի այդ` ՀՔԾ-ում ընդամենը մի քննիչ է քննում այդ ահռելի գործը:  Հունիսի 23-ի դեպքերից անցել է արդեն մեկ ամիս, բայց ոչ մեղադրանք ենք առաջադրել, ոչ էլ որեւէ մեկին տուժող են ճանաչել:

Մանրամասները` «Իրավունքի» հունիսի 24-ի վաղվա համարում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված