ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ԱԳՆ ԱՐԴԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԽՆԴՐՈՎ»
Արխիվ 12-16ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ. «ԱԳՆ ԱՐԴԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ Է
ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԽՆԴՐՈՎ»
Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանը երեկ տեղեկատվություն է տարածել, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում գտնվող Սուրբ Հարություն հայկական եկեղեցու եւ դրան հարակից հայկական գերեզմանատան նկատմամբ ոտնձգություններ են իրականացվում։ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ նախարարությունը տեղյակ է խնդրի մասին եւ այն ուսումնասիրում է: Թե կոնկրետ ինչ քայլեր են արվում, Բալայանը չմանրամասնեց:
Ի դեպ, Մոլդովայում արդեն մեկ տարի է, որ Հայաստանը դեսպան չունի: Ինչն է պատճառը, ինչու է դեսպանի պաշտոնը թափուր, երբ կունենանք դեսպան: Ի պատասխան մեր այս հարցերին ԱԳՆ մամլո խոսնակը խորհուրդ տվեց ընթերցել սահմանադրությունը, ապա հիշեցրեց` Մոլդովայում Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն չունի:
Փորձեցինք կապ հաստատել նաեւ Մոլդովայի հայկական համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանի հետ, սակայն կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk