«ՊՈԼԻՏԻԿԱՆ» ՀԱՆԱՔ ՄԱՍԽԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Արխիվ 12-16«ՊՈԼԻՏԻԿԱՆ» ՀԱՆԱՔ ՄԱՍԽԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԷ
ՌԴ հայերի միության նախագահ, ռուսաստանաբնակ Արա Աբրահամյանի ցանկությունը մտնելու Հայաստանի քաղաքական դաշտ շարունակվում է քննարկել մամուլի կողմից: Տարբեր վարկածներ, ենթադրություններ են արվում, թե ինչ ձեւաչափով` որ կուսակցությունով Արա Աբրահամյանը մուտք կգործի քաղաքական դաշտ:
Հիշեցնենք` մամուլում շրջանառվում է հիմնականում ՀԴԿ-ի անունը, որի ղեկավարը, Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը սերտ կապեր ունի Արա Աբրահամյանի հետ: ՕԵԿ-ի անունը եւս շրջանառվում է, քանի որ Արա Աբրահամյանը վերջերս մասնակցել է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի որդու նշանադրությանը եւ դարձել նշանադրության քավորը:
Հստակ պատասխան ստանալու համար «Իրավունքը» մի քանի գրավոր հարց էր ուղարկել Արա Աբրահամյանին, բայց պարզվում է`գործարարը մեկնել է հանգստի. «В связи с тем, что президент САР А.А.Абрамян со вчерашнего дня (նկատի ունի հուլիսի 17 –ին-խմբ.) находится в длительной заграничной командировке и вернется в Россию лишь во второй половине сентября, в настоящее время нет возможности ответить на присланные вопросы, направленные на его имя.
С уважением, пресс-служба САР»:
Թե արտերկրյա ինչ գործուղման մասին է խոսքը, պատասխանում ասված չէ, բայց կարելի է ենթադրել` Արա Աբրահամյանը դեռ չի որոշել` ինչպես, ինչ ձեւաչափով, ամենակարեւորը ում միջոցով է մուտք գործելու քաղաքական դաշտ: Ինչպես ժողովուրդ է ասում` «պոլիտիկան» հանաք մախսարություն չէ, ամեն մարդու խելքի բանը չէ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk