Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՈՂՋՈՒՆԵԼԻ ԵՆ, ՍԱԿԱՅՆ...». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՈՂՋՈՒՆԵԼԻ ԵՆ, ՍԱԿԱՅՆ...».

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ՍԻՄ կուսակցությունը աջակցում է սահմանադրական բարեփոխումների ներկայացված նախնական տարբերակին, չնայած որ ունի որոշակի առաջարկություններ, որոնք կներկայացնի առաջիկայում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:

«Ինչպես հայտարարվել է, ներկայացված նախագիծը դոգմա չէ, քարացած երևույթ չէ, այլ, ընդհակառակը, ցանկացած ներկայացված առաջարկություն ողջունվում է: Մենք նույնպես պատրաստվում ենք կուսակցության առաջարկությունները ներկայացնել քննարկման, որովհետև կան տեղեր, որոնք կարելի է քննարկել: Ըստ մեզ, դեռ ամենալավ ձևակերպումները չեն, որ տրված են»,- ասաց նա:

Հ. Բաբուխանյանի խոսքով, այն շահարկումները, թե իբր սահմանադրական բարեփոխումներն անձնական նպատակներ են հետապնդում, ակնհայտ շահարկում է, որովհետև բազմից ասվել է, որ խոսքը գնում է համակարգային փոփոխություների մասին, սահմանադրական բարեփոխումների հիմքում դրված է երկրի հետագա զարգացումն, կայունությունն ապահովելու խնդիրը:

ՍԻՄ նախագահը ասուլիսին խոսեց նաև Սահմանադրական բարեփոխումների դրական փոփոխությունների մասին, որոնք առաջարկվում են սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակով. «Կայունության ապահովման ձգտումն է, ճգնաժամային իրավիճակների բացառման հնարավորությունը, մարդու իրավունքների ոլորոտում ընդլայնումն ու հստակեցումը: Շատ կարևոր եմ գնահատում ազգային ինքնության պահպանմանը նպատակուղղված ձևակերպումներ:

Ինչ վերաբերում է համակարգին, խորհրդարանի վերահսկողական դերի ավելացումն է, միաժամանակ ընդդիմության տրվող լրացուցիչ լիազորությունները, որը նույպես ժողովրդավարացման գործընթացին համահունչ ձևակերպում է»:

Թեմայի շարունակությունը «Իրավունք»-ի վաղվա համարում:


ՏԵՍԱՆՅՈՒԹ.

 

 

 


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ




Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ