ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀՇ-Ի ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՆ ԳԱԼԻՍ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ
ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀՇ-Ի ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՆ ԳԱԼԻՍ.
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակի յոթ գլուխներն արդեն հրապարակվել են: Որոշ դրույթներ, սակայն, տարընթերցումներ ու անհամաձայնություն են առաջացրել հանրության մի հատվածում: Խոսքը վերաբերում է կրոնական կազմակերպությունների մասին կետին, ըստ որի` կրոնական կազմակերպություններն ունեն ինքնավարություն, ինչպես նաեւ իրավունք իրենց քարոզն անցկացնելու: Կարծիք կա, որ սահմանադրության փոփոխված տարբերակում այս դրույթը փոփոխվել է հօգուտ կրոնական կառույցների: Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է պայքարել քայքայիչ գործունեություն ծավալող կրոնական կազմակերպությունների դեմ: «Իրավունքի» հետ զրույցում ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանի խոսքով`կրոնական կազմակերպությունների վատթարացման մասին խոսք չկա: «Եթե մենք Եվրոպայի խորհրդի կազմում ենք եւ մեր նկատմամբ գործում է եվրոպական կոնվեցիայի դրույթները, բոլոր կրոնական կազմակերպությունները պետք է լինեն իրավահավասար: Մնացածը գաղափարական պայքարի հիմնախնդիր է: Եթե 1991 թ-ին` ՀՀՇ-ի իշխանության տարիներին, կրոնական կազմակերպությունների մասին օրենքի ընդունման դեպքում մի քիչ սահմանափակումներ լինեին (իսկ այն ժամանակ արտաքին արգելքներ չկային), իրավիճակն այսպիսին չէր լինի: Այսինքն` խնդիրները դեռ այն ժամանակվանից են գալիս»,- վստահեցնում է մասնագետը:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk