«ՆԱԽԱԳԱՀԻ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՅԱՆՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ՆԱԽԱԳԱՀԻ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՅԱՆՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակի յոթ գլուխները հրապարակվել են: Ընդդիմությունը, սակայն, պնդում է` իշխանությունը նոր սահմանադրությամբ ցանկանում է վերարտադրվել, երկարաձգել իր իշխանությունը եւ միակուսակցական համակարգ ստեղծել:Ընդդիմադիր «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Իրավունքի» հետ զրույցում մտահոգություն էր հայտնել, որ եթե սահմանադրության փոփոխված տարբերակն ընդունվի, ապա ընդդիմադիր կուսակցությունները ներսից «կպայթեն»:
ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանից «Իրավունքը» պարզեց` արդյոք ընդունում է ընդդիմադիրների մտահոգությունը: Ըստ մասնագետի` սահմանադրության փոփոխված տարբերակում համամասնական ընտրակարգին է տրված նախապատվությունը, որը ճիշտ է, քանզի մեծամասնական ընտրակարգը սպառել է իրեն: «Երկրորդ` եթե 1990-ականներից սկսած նայենք, ձեզ մոտ կա տպավորություն, որ Հայաստանը միակուսակցական համակա՞րգ է: Որոշակի հնգամյակ կարող է միակուսակցական լինել: Բա ընտրությունն են: Վատատես մի եղեք, քանի որ երկրում իրավիճակը կարող է փոխվել»,- կարծում է մասնագետը:
Ինչ վերաբերում է կուսակցությունների ներսից պայթելուն, խորհրդարանական համակարգի առկայության դեպքում նման բան չի լինի, մինչդեռ նախագահի գերիշխանության դեպքում կուսակցությունները չեն կայանում:
Արթուր Վաղարշյանը, սակայն, կարծում է, որ Հայաստանի համար կառավարման հաջող մոդել կլինի սահմանադրական միապետությունը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk