Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ

Արխիվ 12-16

ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ


Երեք տարի առաջ այս օրը, 75 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԸ, հայկական պատմության մեջ թողնելով հիսունից ավելի դերեր թատրոնում, երեք տասնյակի հասնող դերեր ֆիլմերում, որոնք կմնան հայ ժողովրդի հուշերում ու կամրագրվեն հայ թատերարվեստի պատմության մեջ: «Կեղնի մե օրըմ, օր տեսնիմ, թե էս աշխարհն ինչի է ըսպես ծուռ..» թեւավոր արտահայտությունն էլ` կմնա հայ կանանց կողմից սիրելի:

Համեստ դերասանուհին, ով մինչեւ կյանքի վերջն էլ չիմացավ, թե ինչ բան է «աստղային հիվանդությունը», վերջին տարիներին հրաժարվում էր հարցազրույցներից: Տարիներ առաջ Կապանում եւ Գորիսում տեղի ունեցած ՀՀ ժողովրդական արտիստներ, պետական մրցանակների դափնեկիրներ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ եւ ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ մեծարման երեկոների ընթացքում դերասանուհին հուզված էր: Գորիսի թատրոնի կուլիսներում կանգնած` մինչ բեմ դուրս գալը տիկին Գալյան համեստորեն ասում էր. «Բայց, ախր, հիմա ո՞վ է ինձ հիշում ու ճանաչում, որ բեմ բարձրանամ»: Բայց րոպեներ անց, երբ դահլիճի էկրանին ցուցադրվեց «Մեր մանկության տանգոն» ֆիլմից իր եւ Մհեր Մկրտչյանի երկխոսությունից մի հատված, որն ուղեկցվեց ծափահարություններով, տիկին Գալյան հասկացավ, որ իրեն դեռ սիրում են եւ հիշում Գորիսում ու Կապանում: Իսկ երեկոյի ավարտին տիկին Գալյան համեստորեն գերադասեց իր փոխարեն խոսքը տրամադրել ամուսնուն` Երվանդ Ղազանչյանին, քանի որ, ըստ նրա, պարոն Ղազանչյանը լավ հռետոր է, եւ ինքը քաշվում է ամուսնու ներկայությամբ խոսել: Իսկ պարոն Ղազանչյանը, ընդունելով իր հռետոր լինելը, հիշեց հին ու բարի ժամանակները, երբ տիկին Գալյայի հետ երկար տարիներ աշխատել են Կապանի թատրոնում. «Լույս չկար, լամպեր էինք վառում, երկուսը` առաջին պլանում, երկուսը` հետեւի, եւ ներկայացումներ էինք խաղում լեփ-լեցուն դահլիճներում: Հիշում եմ` մարդիկ տոմսի համար հերթ էին կանգնում: Շատ եմ ուզում, որ այդ ավանդույթը նորից հետ գա: Այդ տարիները խենթ ժամանակներ էին, Հակոբը (ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյան-Լ.Ե.) շատ փոքր էր, օրորոցը կապել էինք գրիմանոցում, որտեղ տղամարդիկ էլ էին հանվում, կանայք էլ, եւ ով ազատ էր դերասաններից, օրորում էր Հակոբին: Հիշում եմ` Քաջարանում մի ներկայացման մեջ Գալյան խաղում էր արդեն 8 ամսական հղի վիճակում, ի դեպ, մենք բեռնատար մեքենաներով էինք գնում գյուղից գյուղ: Իսկ այսօր 3 ամսականից հետո հղիները պառկում են մեջքի վրա: Քաջարանի այդ ներկայացումից հետո մեզ մարդիկ մոտեցան, ասացին. ՙՀրաշալի ներկայացում էր, բայց ինչո՞ւ էիք Գալյայի փորին բարձ դրել՚: Այդպիսի ժամանակներ ենք ապրել»:
Երբ երեկոյից հետո ցանկացանք գոնե փոքրիկ հարցազրույց ունենալ տիկին Գալյայի հետ, վերջինս համեստորեն նշեց. «Ջանիկս, որքան ուզում ես` զրուցենք, բայց ընդհանրապես հարցազրույցներ չեմ ուզում տալ»: Երբ նրան ասացի` չէ՞ որ Ձեր հանդիսատեսն ունի դրա կարիքը, հավելեց. «Ես ուզում եմ, որ հանդիսատեսն ինձ տեսնի ու սիրի բեմում»:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված