Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ) Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ Աբրահամյան

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՉՊԵՍ ԽՈՍՏԱՑԵԼ ԷԻ` ՀԱՂԹԵՑԻ»

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ԻՆՉՊԵՍ ԽՈՍՏԱՑԵԼ ԷԻ` ՀԱՂԹԵՑԻ»

 

 

Հուլիսի 18-ին, գերմանական Հալլե քաղաքում կայացել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի թվով 4-րդ հանդիպումը: Մենամարտի 6-րդ ռաունդում Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Ռոբերտ Շտիգլիցին` պաշտպանելով սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այսպիսով, Արթուրը մարզական կարիերայի 47-րդ մենամարտում 43-րդ հաղթանակը տոնեց: Մարզապալատում եւ ռինգում Արթուրի հետ հաղթանակը տոնել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: «Իրավունքի» հարցերին պատասխանեց Արթուր Աբրահամը:

 

-Արթուր, շնորհավորում ենք Ձեզ` գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ:
- Շատ շնորհակալ եմ: Կրկնակի շնորհակալություն, որ ինձ եւ իմ մարտերը միշտ պահում եք ձեր ընթերցողների ուշադրության կենտրոնում:
- Այս անգամ փայլուն հաղթանակ տարաք Շտիգլիցի նկատմամբ` տալով հնարավոր բոլոր հարցերի պատասխանները: Կիսվեք մեր ընթերցողների հետ Ձեր տպավորություններով:
- Շտիգլիցը մարտը սկսեց հարձակումներով, բայց ես նրան ձախ հարվածներով պահում էի, որ չկարողանար ինձ մոտենալ: Հետո սկսեցի նրան ծանր հարվածներ հասցնել, եւ նա զգաց, որ էլ չի կարողանում ինձ համար վտանգավոր լինել: Այդպես, ծանր հարվածներով նրան կոտրեցի եւ 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեցի: Մի խոսքով, եղավ այն, ինչ եղավ: Ակնհայտ էր, որ Շտիգլիցը լավ պատրաստված էր, ամուր էր, բիրտ մարտ էր ընթանում, սակայն ես հասա իմ նպատակին, ինչպես խոստացել էի` հաղթեցի: Եվ կարեւոր է նաեւ, որ հաղթեցի նոկաուտով:
- Շտիգլիցի հետ հանդիպում էիք արդեն չորրորդ անգամ, թեեւ մենամարտերից ոչ մեկը նախորդի կրկնությունը չէր, բայց, այնուամենայնիվ, նույն մրցակիցը չի՞ հոգնեցնում:
- Ոչ, չէի ասի, թե հոգնեցնում է: Շտիգլիցի համառությունն ինձ դուր է գալիս:
- Ռեւանշ մենամարտեր պահանջելը Շտիգլիցի համար սովորություն է դարձել, սպասե՞նք հինգերորդ մենամարտին:
- Կարծում եմ, որ Շտիգլիցն այլեւս չի ցանկանա մենամարտել ինձ հետ: Ամեն դեպքում, ես պատրաստ եմ:
- Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:
- Կհանգստանամ, որից հետո կսկսեմ նախապատրաստվել հաջորդ մենամարտիս, որի մասին դեռ որեւէ հստակ տեղեկություն չկա: Այս օրերին բազմաթիվ հանդիպումներ, հարցազրույցներ եմ ունենում, բացի այդ` Գերմանիայում պետք է նկարահանվեմ նաեւ մի նախագծի մեջ` թողարկվելու է ֆիթնեսի համար նախատեսված ուղեցույց-տեսասկավառակ, որը մարդիկ նայելով` կկարողանան մարզվել:
- Անցած տարի հանգստի համար ընտրեցիք Սինգապուրը, ո՞րն է այս տարվա ընտրությունը:
- Ինչպես միշտ` Հայաստանը, նաեւ որեւէ ծովափնյա երկիր: Ծովն ու արեւը հիմա ինձ շատ են հարկավոր:

 


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքին (Տեսանյութ)ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ է բռնկվել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված