ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԴՐԱՄՈՎ ԵՎ ԴՈԼԱՐՈՎ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԴՐԱՄՈՎ ԵՎ ԴՈԼԱՐՈՎ ՄԻԼԻՈՆՆԵՐԸ
Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից «Իրավունքը» տեղեկանում է, որ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտարարագրել է 8,365,804.28 դրամ եւ 350,000 դոլար: Տարվա վերջում ԿԲ նախագահի տեղակալի ազգային արժույթով ամրագրված դրամական միջոցներն ավելացել են`3,542,290 դրամից 8,365,804.28 դրամի հասնելով:
Նախորդ տարի պաշտոնյան եկամուտներ ստացել է ոչ միայն իր աշխատավարձից, այլեւ փոխառություններից (20,000$, 125.000 դրամ): Ընդհանուր առմամբ Ներսես Երիցյանի եկամուտները 2014-ին կազմել են 25,915,467 ՀՀ դրամ:


Սոնա Դավթյան
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk