Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ԵՎ ԳԱՎԱԹԻ

Արխիվ 12-16

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ԵՎ ԳԱՎԱԹԻ

 

Հունիսի 13-16-ը Իտալիայի Քեթի քաղաքում տեղի ունեցած վոկալի ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած դասական երգերի մենակատար ԼԻԼԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ վերադարձել է կրկնակի մրցանակով: Երգչուհին միջազգային ժյուրիի առջեւ հանդես գալով երկու ժանրերում` ակադեմիական վոկալ եւ հեղինակային կատարում, արժանացել է ոսկե մեդալի եւ գավաթի: «Իրավունքի» հետ զրույցում Լիլիթը պատմեց իր հաղթանակի եւ օտարներին հայկական հոգեւոր երգով հուզելու մասին. «Մրցույթին մասնակցում էին տարբեր երկրների 44 երգիչներ եւ 12 երգչախումբ: Երկու տարբեր ժանրերում օտար հանդիսատեսին ներկայացրի իմ հեղինակային «Հայաստան» եւ կոմպոզիտոր Արթուր Հակոբյանի կողմից հատուկ իմ ձայնի համար գրված «Փառաբանություն» երգերը: Վոկալի առումով ընտրել էի բավականին բարդ ստեղծագործություններ, որոնք հեշտությամբ կարողացա հաղթահարել»:


Մրցույթից հետո բոլոր մասնակիցները ելույթ են ունեցել նաեւ Իտալիայի Պանթեոնում, որն ըստ Լ. Համբարձումյանի` բացառիկ հնարավորություն էր բոլոր մասնակիցների համար, քանի որ ոչ բոլոր կազմակերպություններին է տրվում հնարավորություն համերգ ունենալ այնտեղ. «Պանթեոնում կատարեցի Սուրբ Պատարագից մի հատված` աչքերս փակ, երբ երգն ավարտվեց ու աչքերս բացեցի, տեսա, որ հավաքվածներից շատերը հուզված են: Առանց երգի բառերը հասկանալու` նրանք հուզվել էին, հետո մոտեցան ինձ ու հետաքրքվեցին, թե ինչ երգ կատարեցի, որից հիասքանչ հնչյուններ էին դուրս գալիս: Հպարտ եմ, որ կարողացա մեր հոգեւոր երաժշտությունը հնչեցնել այդպիսի վայրում եւ տարբեր ազգերի առջեւ»,- ընդգծեց երգչուհին:

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ